19/10/2021 18:10
«Պարտադիր չէ, որպեսզի որևէ խնդիր լինի, որից հետո նոր ձեռնարկվեն միջոցառումներ»․ փոխոստիկանապետը՝ «Առուշ Առուշանյան դաշինքի» շտաբում ոստիկանության գործողությունների մասին
«Պարտադիր չէ, որպեսզի որևէ խնդիր լինի, որից հետո նոր ձեռնարկվեն միջոցառումներ։ Կանխարգելիչ բնույթի միջոցառումներ էին»,- ճեպազրույցի ժամանակ այսպես բնորոշեց Գորիսում՝ «Առուշ Առուշանյան դաշինքի» շտաբում ՏԻՄ ընտրությունների օրը ոստիկանության իրականացրած գործողությունները ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Նա պնդեց, որ ոստիկանությունը քաղաքական գործընթացների չի մասնակցում, այդ օրը ուժեղացված ծառայություն իրականացրել է բոլոր համայնքներում, որտեղ ընտրություններ էին։
«Միջադեպերը բացառելու հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով մենք ձեռնարկում ենք համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ կանխարգելիչ բնույթի», - ասաց Ֆիդանյանը։