19/10/2021 13:46
Տաթև-Աղվանի ճանապարհը նոյեմբերին պատրաստ կլինի, բայց որոշ հատվածներում ասֆալտը, երեքի փոխարեն, երկշերտ կլինի․ Սանոսյան
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե նոյեմբերին, իշխանության խոստմանը համաձայն, կավարտվի՞ արդյոք Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը։
«Շինարարությունն ընթացքի մեջ է, գրեթե 24-ժամյա ռեժիմով են աշխատում։ Այո, կավարտենք այդ ժամանակահատվածում»,- ասաց Սանոսյանը։
Նա նշեց սակայն, որ եռաշերտ ասֆալտի փոխարեն, ճանապարհը որոշ հատվածներում երկշերտ ասֆալտով կպատվի։
«Եթե նույնիսկ հետո թերություններ ի հայտ գան, մենք երրորդ շերտը դնելուց առաջ այդ թերությունները կշտկենք, նոր երրորդ՝ վերջնական շերտը կտեղադրենք, բայց երկու շերտը ամբողջովին բավարար է, որպեսզի ճանապարհը նորմալ անցանելի լինի», - ասաց նա։