20/10/2021 18:00
Հայկական պատվիրակությունը պատրաստվում է «կողմ» քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան հրաժարվել է մասնակցել ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։
Yerevan.Today-ի հետ զրույցում պատգամավորը ներկայացրել է պատճառը։
«Իմ չմեկնելու պատճառը շատ պարզ է․ այնտեղ տեղի էր ունենալու վեհաժողովի համակարգողի ընտրություն, ով հանդիսանում է Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջիևը և ում, ի դեպ, ինձ հասած տեղեկություններով, մեր պատվիրակությունը պատրաստվում է «կողմ» քվեարկել։ Դա ինձ համար անընդունելի է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է «կողմ» քվեարկել մի պետության ներկայացուցչի օգտին, որը ոճրագործություն է իրականացրել իմ երկու ազգերի (հայ և ասորի-խմբ․) նկատմամբ»,- ասել է պատգամավորը։