20/10/2021 14:55
ՄԻՊ-ից բժիշկ է այցելել Ադրբեջանից երեկ վերադարձած գերիներին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց:
Կիրականացվեն նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:
Հիշեցնենք՝ երեկ Բաքվից հինգ գերի է վերադարձել հայրենիք։
Ամբարդանյան Մելս Կարապետի
Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
Մանուկյան Ժորա Վանոյի
Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
Մանուկյան Հովսեփ Ռոբերտի