Հայտնի են Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթի 4 հաղթողները

20/10/2021 15:59

Հայտնի են Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթի 4 հաղթողները


ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի են ունեցել «IDBank»-ի ֆինանսական աջակցությամբ հայտարարված՝ ԵՊՀ լավագույն ուսանող, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթի արդյունքների ամփոփումը և հաղթողների պարգևատրման արարողությունը:

ԵՊՀ 4 ուսանողին միանվագ 400 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին) հատկացվող կրթաթոշակի մրցույթին դիմել են Երևանի պետական համալսարանի բակալավրիատի 2-րդ և բարձր կուրսերում (նաև մագիստրատուրայում) սովորող ուսանողներ, որոնք ունեն բարձր առաջադիմություն և հասարակական մեծ ակտիվություն:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ ստացվել են 90 հայտադիմումներ, որոնք մանրամասն դիտարկվել են նախապես կազմված հանձնաժողովի կողմից, արդյունքում ընտրվել են 4 հաղթողները։
Հանձնաժողովի կազմում եղել են ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը, ինչպես նաև «IDBank»-ի դատական ակտերի իրավաբանական վարչության դատաիրավական բաժնի ղեկավար Ռուբեն Մխիթարյանը և հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը:

Նախքան մրցույթի արդյունքների ամփոփումը ներկաները դիտեցին հերոսի մասին պատմող տեսանյութ, որտեղ ընկերներն ու հարազատները պատմում են երկրային կյանքում ուղենիշ դարձած, սիրո, հավատարմության ու նվիրվածության խորհրդանիշ, ֆանտաստիկ ընկեր, երիտասարդ գիտնական ու անմահ հերոս Գևորգ Արշակյանի մասին:

Տաթևիկ Վարդևանյանը միջոցառման բացման խոսքում ասաց, որ այսօր զգացողությունները հակասական են, քանի որ մի կողմից մեր երկրին անմնացորդ նվիրված Գևորգ Արշակյանի հիշատակի արարողությունն է, մյուս կողմից, նրա խոսքով, նաև կարևոր և հիշարժան օր, քանի որ Գևորգն իր ապրած կարճ, բայց բովանդակալից կյանքի ընթացքում հասցրել էր այնպիսի միջավայր ստեղծել շուրջը, որ իր անվան կրթաթոշակ ստանալը մեծագույն պատիվ է յուրաքանչյուր ուսանողի համար:

«Գևորգի գործը շարունակելու, նրա երազանքների իրականացմանը գոնե մասամբ նպաստելու համար «IDBank»-ը սահմանել է այս կրթաթոշակը: Մենք այսօր մասնակցում ենք կրթական փոքրիկ տոնի»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ցավոք չի ճանաչել Գևորգ Արշակյանին, բայց բազմիցս լսել է նրա մասին, հետևել գործունեությանը և կարող է փաստել, որ Գևորգն իրական համալսարանական էր. «Գևորգի հետ միասին մենք հիշելու ենք մեր նահատակված բոլոր ուսանողներին, որոնք հավերժ կրելու են համալսարանականի կնիքը և մնալու են մեր սրտերում: Մենք մշտապես վառ ենք պահելու նրանց անունները»:

Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց «IDBank»-ին այս նախաձեռնության համար՝ շեշտելով, որ կրթաթոշակը միջոց է նաև հավերժացնելու մարդկանց: Նա հույս հայտնեց, որ գործարար ոլորտի այլ ներկայացուցիչներ ևս կմիանան նախաձեռնությանը և կրթաթոշակներ կսահմանեն ուսանողների համար, քանի որ դրանք նաև ներդրում են, ներդրում ապագայի համար: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, դիմելով հաղթող ուսանողներին, ասաց, որ նրանցից ակնկալվում է ավելի լավ սովորել, պիտանի և իրական համալսարանական լինել:

«IDBank»-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն էլ ասաց, որ այսօր բոլորին միավորում է պարտավորությունը հերոսների նկատմամբ. «Նրանք ունեին բազմաթիվ երազանքներ, բայց կարծում եմ՝ բոլորի ամենամեծ երազանքը հզոր և ուժեղ հայրենիք ունենալն էր: Այսօր բոլորս պետք է բարձր պահենք նրանց անունը և մեր ներդրումն ունենանք մեր երկրի զարգացման գործում»: Մհեր Աբրահամյանը փաստեց, որ զարգացման ամենամեծ նախադրյալներից մեկը որակյալ կրթությունն է և գիտելիքը, դրա համար էլ որոշվել է նախաձեռնել այս ծրագիրը:

Հայտարարված կրթաթոշակի մրցույթում հաղթող են ճանաչվել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Հակոբյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Մուրադ Սողոյանը, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Արամ Բուղդարյանն ու Արևելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սմբատ Ալեքսանյանը, որոնց հավաստագրեր հանձնեցին Հովհաննես Հովհաննիսյանը և Մհեր Աբրահամյանը:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ասաց, որ Գևորգի մասին հնարավոր չէ խոսել անցյալով, նա միշտ ներկա է. «Գևորգը կդառնար պետական մեծ գործիչ, զինվորական, գիտնական, բայց նա դարձավ հերոս և կյանքը տվեց մեր երկրի, մեր համար»: Մարատ Գրիգորյանը փաստեց, որ Գևորգն ունի մշտական տուն՝ համալսարանը. «Սա Գևորգի և նրա նմանների տունն է»:

Դավիթ Ափոյանն էլ շնորհակալություն հայտնեց նախաձեռնության իրականացնողներին, հիշեց Գևորգի խոսքերը, թե մենք այլևս իրավունք չունենք ապրելու այնպես, ինչպես նախկինում՝ մինչև 2020 թվականն ենք ապրել. «Ինքներս մեր մեջ վերլուծելիս հասկանում ենք, որ մեր ազգը պետք է շատանա, պետք է շատ երեխաներ ունենանք և որակյալ կրթություն տանք նրանց: Այսօրվա միջոցառումը քայլ է՝ ուղղված այդ ցանկությանը»:

Մեզ հետ զրույցում մրցույթի հաղթող ուսանողներից Արամ Բուղդարյանն ասաց, որ մրցույթի մասին իմացել է էլեկտրոնային փոստով ստացված նամակի միջոցով, որոշել, որ անպայման պետք է դիմել և հաղթելու դեպքում էլ ավելի լավ սովորել:

Աննա Հակոբյանը, որը ծնունդով Արցախի Հադրութ քաղաքից է, ասաց, որ լսելով մրցույթի մասին՝ նախ փորձել է ճանաչել Գևորգ Արշակյանին, ապա մտածել, որ այս կրթաթոշակն ավելի վառ կպահի նրա անունը, ու որոշել անպայման մասնակցել: Աննան նշեց, որ պատերազմում կորցրել է ընկերոջը, իսկ օրեր առաջ էլ հրատարակել է իր գիրքը՝ «Սեր և պատերազմը», որի շնորհանդեսը տեղի կունենա ուրբաթ:

Սմբատ Ալեքսանյանը մրցույթի մասին իմացել է ԵՊՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջից և որպես սյունեցի, իր մեջ կրելով ազգային-ազատագրական պայքարի ոգին, որոշել է դիմել մրցույթին՝ քաջ գիտակցելով, որ հաղթելու դեպքում պարտավորվելու է ավելի լավ սովորել և հայրենիքին պիտանի մասնագետ դառնալ:

Մուրադ Սողոյանը, որն Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, մրցույթի մասին լսելուն պես որոշել է մասնակցել դրան, քանի որ, ինչպես ինքն է ասում, չմասնակցել չէր կարող:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան Այսօր, 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Այսօր, 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Այսօր, 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան Այսօր, 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը