Գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան

20/10/2021 10:23

Գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին՝ պատվիրակության նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:

Պատերազմական հանցանքների ապացույցները, խոշտանգումների հիմնավորումները Արման Թաթոյանը ներկայացրել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ միասին։

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ:

Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույցներ, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ հաճած թիրախում ունենալով երեխաների:

Պաշտպանը տեղեկություններ է փոխանցել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ։

Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն  մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:

Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ:

Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:

Հանդիպման ժամանակ ինչպես Արման Թաթոյանը, այնպես էլ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց  «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:

Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը նշել են, որ խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը պատասխանատվության չի ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար։

Պատվիրակության կազմում են եղել նաև ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպաններ, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավարՎերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և այլք։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:26 ՀՅԴ Երևանի ՔԿ հայտարարությունը՝ 2008 թվականի մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի կառուցմանը 96,4 միլիոն դրամ հատկացնելու կապակցությամբ Այսօր, 16:14 «Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի սկզբունքները». ԱԳ փոխնախարարը ԵՄ-ին կոչ է արել ավելի հասցեական լինել իրենց հորդորներում Այսօր, 16:03 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին կարկանդակի մեջ թմրամիջոց էին բերել Այսօր, 15:55 Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Եգիպտոս Այսօր, 15:47 Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ Այսօր, 15:41 Վերջապես իմացանք՝ Perfect TV–ի վերնագրերը ով է դնում. Մամիջանյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին (Տեսանյութ) Այսօր, 15:35 ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը Այսօր, 15:24 Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են Այսօր, 15:17 Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ. ՊՆ Այսօր, 15:03 157 ապօրինի հատված ծառ՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում. դատախազությունում քրեական գործ է հարուցվել Այսօր, 14:56 Գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Նախագահը տեղյակ չէ սահմանագծման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, Փաշինյանը երկրի կառավարումն իրականացնում է միանձնյա. «5165 շարժում» Այսօր, 14:40 Կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման մեկանգամյա պետական տուրքով Այսօր, 14:34 Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Այսօր, 14:26 Ընտրյալ ղեկավարների, ռազմական փորձ ունեցող և հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցավորություն է պետականության նկատմամբ․ ՀՅԴ Սյունիքի ՄԿ Այսօր, 14:18 Բելառուսը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում շինարարական աշխատանքներին Այսօր, 14:09 Քաղաքացիների աղքատացման պրոցեսն էլ ավելի է սրվելու, շատերը բռնելու են արտագաղթի ճանապարհը. Սուրեն Պարսյան Այսօր, 14:01 Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ պատգամավորների պատվիրակություն է գործուղվում Ստեփանակերտ Այսօր, 13:53 Գոյություն ունի միայն մեկ լեգիտիմ քաղաքական միավոր և դա Նիկոլ Փաշինյանն է․ Արթուր Ղազինյան Այսօր, 13:48 Մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն. ԵՄ դեսպանը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին Այսօր, 13:41 Իր արտասահմանյան գործուղումներից ընդամենը կեսում է Ալեն Սիմոնյանը խոսել գերիների մասին. Հայկ Մամիջանյան Այսօր, 13:37 Կորոնավիրուսի նոր շտամը կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը. «Օմիկրոն»-ը ճանաչվել է մտահոգիչ Այսօր, 13:29 Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարները անդրադարձել են ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը Այսօր, 13:22 «Ստեփանավան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի և դպրոցի ևս 4 աշխատակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան Այսօր, 13:16 Պատերազմի օրերի հրամանները ԶՈՒ-ի կողմից կեղծելու մասին Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին Այսօր, 13:09 ԱՄՆ-ն ցանկանում է իր աջակցությունը հայտնել տարածաշրջանում հարատև և համապարփակ խաղաղությանն ուղղված ջանքերին. դեսպան Թրեյսին անդրադարձել է Միրզոյան-Բլինքեն հանդիպմանը Այսօր, 13:03 Հանրային սննդի տարբեր օբյեկտներում քաղաքացիների թունավորումների դեպքերը միմյանց հետ առնչություն չունեն․ ՍԱՏՄ ղեկավար Այսօր, 12:57 Արմեն Սարգսյանն ու ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ Այսօր, 12:51 Պետությունը միջոցներ է մսխում՝ գնելով թանկ ծառայություններ այնպիսի ընկերություններից, որոնք նոր են ստեղծվել ու դարձել ֆավորիտներ․ «Գնումների աջակցության կենտրոնի» ղեկավար Այսօր, 12:32 Չենք աջակցի ցանկացած կառավարության, որը հանձնում է մեր նախնյաց հայրենիքը, նորմալացնում է հարաբերությունները ցեղասպան հարևանների հետ․ ակցիա՝ Գլենդելում ՀՀ հյուպատոսության առջև Այսօր, 12:25 Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները. ՏԿԵ փոխնախարարը՝ ապաշրջափակման մասին (Տեսանյութ) Այսօր, 12:20 «Իշխանությունը զբաղված է պատերազմի օրերին իր արածի ու չարածի հետքերի մաքրմամբ». պատգամավորը Բաբայանի հայտարարությունը համարում է հանցագործության մասին հաղորդում Այսօր, 12:12 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին Այսօր, 12:04 Ներդրվել է թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգ. ՊԵԿ Այսօր, 11:56 Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Այսօր, 11:47 Գործադուլ՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի Այսօր, 11:38 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ Այսօր, 11:29 Եթե չլիներ 44-օրյա պատերազմը, Միրզոյանն ու Բլինքենը չէին հանդիպի. Սուրեն Սարգսյան Այսօր, 11:12 Որոտանում ռուսերեն դասավանդում են այլ ուսուցիչներ. հղի ուսուցչուհին չի կարողանում հաղթահարել այլընտրանքային ճանապարհը. դժվարացել է սննդի ձեռքբերման գործընթացը. Իրավիճակը՝ Սյունիքում Այսօր, 11:05 Հայաստանում մեկ օրում մահացել է 15 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք Այսօր, 10:58 Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն. ՃՈ Այսօր, 10:50 ՏԿԵ նախարարությունում ստորագրվել են 150 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհային պայմանագրեր Այսօր, 10:41 Դեկտեմբերի 7-ին Հաագայի դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը. Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Նիդերլանդներ Այսօր, 10:37 Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը Այսօր, 10:28 Պատերազմից 1 տարի անց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել, իսկ իշխանությունը զբաղված է կլոունադայով. Աբրահամյան Այսօր, 10:20 Դեկտեմբերի 3-ի հոսանքազրկումների մասին Այսօր, 10:11 Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել. Հարությունյան Այսօր, 09:59 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:51 «Հրապարակ». Պատերազմի ժամանակ հրաման եղե՞լ է նահանջելու, թե՞ չի եղել. Ի՞նչ փաստաթղթեր են փոխում ԳՇ-ում, ովքեր են շահագրգռված. Սամվել Բաբայանը մանրամասներ է հայտնում Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Ինչ պատիժ կսահմանվի Կողբի համայնքապետի ԺՊ-ի նկատմամբ՝ հանրային վտանգավոր արարք թույլ տալու համար Այսօր, 09:45 «Հրապարակ». Նորք-Մարաշի զինված բանդայի ղեկավարը հայտնվել էր ԱԺ-ում Այսօր, 09:42 «Ժողովուրդ». Այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ՝ Մհեր Գրիգորյանը և Սուրեն Պապիկյանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ընտրել է թիմակիցներին անգործ չթողնելու և թշնամիների բանակը չհամալրելու ճանապարհը Այսօր, 09:38 Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ավստրիական կողմի՝ ԵԱՀԿ ՄԽ ներքո ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ դիրքորոշման առնչությամբ Այսօր, 09:34 «Ժողովուրդ». ԱԺ ընդդիմադիրների հետ Քոչարյանը քննարկել է եկող շաբաթ մեկնարկող քառօրյայի նիստերը բոյկոտել-չբոյկոտելու հարցը Այսօր, 09:30 «Հրապարակ». Կառավարությունը, ճիշտ է, նեղացնում է մեր երկրի սահմանները, բայց փոխարենը լայնացնում է կառավարության բուֆետի անցքը 02/12/2021 21:33 Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարունակական ներկայությունը մեր տարածաշրջանն ապակայունացնող գործոն է. Արարատ Միրզոյան 02/12/2021 20:30 Եթե ձեր անելիքը չեք տեսնում, պատասխանատվություն չեք զգում ու ձեր սպասելիքն ընդդիմությունից է, ապա թողեք, գնացեք ու հետո պահանջեք ձեր «ինչու»-ների պատասխանները․ Աբրահամյանը՝ իշխանություններին 02/12/2021 20:21 Պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են սահմանային իրավիճակն ու պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությունը 02/12/2021 20:15 Էնթոնի Բլինքենը հայտնել է ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին 02/12/2021 20:05 Ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը 02/12/2021 19:55 Կասկած չունեմ, որ Սյունիքի վերաբերյալ պատրաստվում է որոշակի գործընթաց․ Վահե Հակոբյան 02/12/2021 19:45 Սա մեր տունն ու Հայրենիքն է, այստեղ մեր ժողովուրդն արյուն է հեղել. այդ արյունը չի մոռացվելու. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 02/12/2021 19:40 Արցախի ՄԻՊ-ը հետևում է Կարմիր շուկայում իրադարձությունների զարգացմանը, ադրբեջանցիների կողմից կրկին կրակելու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն առայժմ չկա 02/12/2021 19:36 Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղարի հետ 02/12/2021 19:25 Երևանում 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք (Տեսանյութ) 02/12/2021 19:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք 02/12/2021 19:05 Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել 02/12/2021 18:55 Քարաթափում` Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհին 02/12/2021 18:45 Հիմնական խնդիրը, որը բացահայտեցինք ԵԱՏՄ-ի շրջանակներում, անկայունությունն է և լոգիստիկայի բարձր արժեքը. Վահան Քերոբյան 02/12/2021 18:45 Դեկտեմբերի 1-ի երեկոյան պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում 02/12/2021 18:35 Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր 02/12/2021 18:30 Մենք աշխարհին ներկայանում ենք մեր արժեքային համակարգով․ պետք է անենք ամեն ինչ՝ այն սերունդներին փոխանցելու համար․ Էդուարդ Բաբայանը հանդիպել է մշակույթի գործիչների հետ (Տեսանյութ) 02/12/2021 18:25 Առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, նաև՝ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր 02/12/2021 18:15 Ստեփանակերտի փողոցներում 200 տեսախցիկ է տեղադրվել 02/12/2021 18:07 Ալեն Սիմոնյանի, Սամվել Կարապետյանի, «Սասի Արտակի» անուններով կեղծ էջեր են բացել. խաբեությամբ հափշտակվել է 1 միլիոն 702 հազար դրամ (տեսանյութ) 02/12/2021 18:00 «ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ` երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար 02/12/2021 17:52 Բլինկենն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը 02/12/2021 17:42 Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման հետ կապված վերջին զարգացումները 02/12/2021 17:31 N զորամասի պահպանության գոտում անցկացվել են պլանների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ 02/12/2021 17:20 Հայաստանում առկա է լուրջ տնտեսական ճգնաժամ. դժգոհությունները չեն արտահայտվում, որովհետև շատերի վրա տաբու է դրված այս կառավարության գործելաոճի առնչությամբ դժգոհություն հայտնել. տնտեսագետ 02/12/2021 17:14 Աշոտ Մինասյանն այն հրամանատարն է, որը վտանգ է ներկայացնում․ նա ամեն վայրկյան կարող է համախմբել նվիրյալներին և դուրս կգան՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները․ Թադևոսյան 02/12/2021 17:02 Մհեր Գրիգորյանն անհրաժեշտ է համարում ԵԱՏՄ երկրների միջև առևտրում ազգային արժույթներով հաշվարկների ծավալների աճի խթանումը 02/12/2021 16:52 Որքան գումար է «Հայաստան» հիմնադրամը փոխանցել կառավարությունն ու որտեղ է այն ծախսվել 02/12/2021 16:41 Հրամանատար «Աշոտ Երկաթին» կալանավորելու որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով դիմում է ներկայացվելու դատախազին 02/12/2021 16:34 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար 02/12/2021 16:21 «Աշոտ Երկաթին» կալանավորելու որոշում կարող էին կայացնել միայն թուրք-թաթարական դատարանները․ հերոսականության գաղափարն ազգի մեջ սպանելու հատուկ քաղաքականություն է վարվում․ Սրապիոնյան 02/12/2021 16:10 Արցախի նախագահի աշխատակազմին պետական բյուջեից կհատկացվի 883 մլն դրամ, ՄԻՊ աշխատակազմին՝ 78 մլն դրամ 02/12/2021 15:59 Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրվել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը 02/12/2021 15:53 «Ձերբակալեք մեր սուվերեն տարածք մտած թուրք ագրեսորներին, ոչ թե մարդկանց, ովքեր պայքարել, հաղթել, ազատագրել են հայրենիքը»․ ակցիա՝ հաջակցություն Աշոտ Մինասյանի 02/12/2021 15:49 Մեր երկրում գնաճը գերազանցում է եկամուտների աճը. այստեղից հստակ հետևություն՝ մարդկանց կյանքի որակը վատանում է. Բաբկեն Պիպոյան 02/12/2021 15:43 Մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ 02/12/2021 15:37 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Աբու Դաբիի Էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ ԱՄԷ հիմնադրման 50-ամյակի առթիվ 02/12/2021 15:29 ՊՆ-ն առաջարկում է, որ իր բնակության վայրից 30 կմ հեռավորությամբ զինծառայողին ծառայության նշանակելու դեպքում նրա համար հաշվարկվի հավելում 02/12/2021 15:24 Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր 02/12/2021 15:18 Ադրբեջանն ընտրվել է զինված հակամարտությունների ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 02/12/2021 15:11 Այս տարի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, հրապարակում կտեղադրվի երկրի գլխավոր տոնածառը 02/12/2021 15:08 ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել լուծել ռազմագերիների հարցը և սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը 02/12/2021 15:04 Պաշտոնական. Ադրբեջանը կրակել է Կարմիր շուկայի ուղղությամբ, կիրառվել են հրաձգային զինատեսակներ 02/12/2021 14:55 Դեկտեմբերի 4-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Տվյալ բաժնի վերջին նյութերը