20/10/2021 17:14
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջանների հանրային տրանսպորտը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 20-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում։
ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել են Կենտրոնով և Աջափնյակով ուղևորափոխադրում կատարող 322 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը 59 խախտում է հայտնաբերել։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։