21/10/2021 17:14
Արարատյան դաշտում կանխատեսվում է մինչև - 6 աստիճան ցուրտ
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -3, հողի մակերևույթին -5․.․-6 աստիճան ցուրտ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրև: