22/10/2021 17:29
Ով կզբաղեցնի պատգամավորի տեղը «Հայաստան» խմբակցության կազմում Դավիթ Սեդրակյանի հրաժարականից հետո
Ազգային ժողովի պատգամավորական մանդատը վայր դնելու մասին այսօր դիմում է ներկայացրել «Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Սեդրակյանը։ Եթե վերջինս յոթօրյա ժամկետում հետ չվերցնի իր դիմումը, ապա «Հայաստան» դաշինքի ցուցակով հերթական հաջորդ համարը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն է։
Հիշեցնենք՝ Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻմ ընտրություններում վերընտրվել է Գորիսի համայնքապետ։ Նա այժմ կալանավայրում է։
Իսկ Առուշանյանին հաջորդում է Ասպրամ Կրպեյանը։