22/10/2021 13:13
Նոր Նորքում ծառայություն իրականացրած պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Հոկտեմբերի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Նոր Նորքի 1-ին զանգվածում ծառայություն կատարելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Մեղրիի բնակիչ, 33-ամյա տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: