22/10/2021 13:22
Հայաստանը էական հետընթաց է գրանցում խոշտանգումների դեմ պայքարի հարցում. ՀՔԱՎ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն են տարածել, որով հայտնում են իրենց մտահոգությունը՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններով խոշտանգման գործերի նախաքննությունը ԱԱԾ քննիչներին փոխանցելու վերաբերյալ։
Արձանագրում ենք, որ այս փոփոխությունները էական հետընթաց են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ինստիտուցիոնալ առումով նվազեցնում են խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության երաշխիքները։
Նախևառաջ, օրինագծի ընդունումը խնդրահարույց է ընթացակարգի առումով, քանի որ Օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունված խմբագրությամբ՝ 181-րդ հոդվածի 6-րդ մասում խոշտանգման գործերի քննության քննչական ենթակայությունը վերապահվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչներին, մինչդեռ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված խմբագրությամբ խոշտանգումն ամրագրող 450-րդ հոդվածը ներառվել է ազգային անվտանգության ծառայության քննիչների քննչական ենթակայությանը վերապահված գործերի ցանկում։ Փաստորեն հանրությունը և մասնագիտական համայնքը հնարավորություն չի ունեցել ժամանակին տեղեկանալու և իր կարծիքը ներկայացնելու նման արմատական փոփոխության վերաբերյալ։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ