23/10/2021 14:17
Արցախի նախագահը այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ, ծանոթացել կատարվող աշխատանքներին (Տեսանյութ)
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Աշխատանքային հերթական այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի։
Օրակարգում տեղահանված մեր քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքներն էին, ճանապարհաշինությունը և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու հավակնոտ ու հրատապ ծրագիրը»։