23/10/2021 17:49
Շատ անհանգստություն կա, բայց դա նախագահի գործունեության ոլորտում չէ, վերաբերում է կառավարությանը․ Արմեն Սարգսյանը՝ սահմանին իրավիճակի մասին (Տեսանյութ)
Hraparak.am-ն այսօր հարց է ուղղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ Դիլիջանում անցկացված «Մտքերի երրորդ գագաթնաժողովում» նրա ելույթից հետո։
Լրատվամիջոցը հանրապետության նախագահից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարող է նա ասել սահմանային իրավիճակի հետ կապված․ անհանգստություն կա՞:
«Շատ անհանգստություն կա, բայց մյուս կողմից դա, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեության ոլորտում չէ, այլ վերաբերում է կառավարությանը, և ես ուշադիր հետևում եմ»,- ասել է նախագահը:
Նա հեռացել է և այլ հարցերի չի պատասխանել։
Մանրամասները՝ տեսանյութում