23/10/2021 19:05
Կարմիրբերետավորները բերման ենթարկվածին ծեծել են, աչքը կապտացրել. ասում էին՝ քշի տար ուշագնաց կնոջը. մանրամասներ՝ Նոր Նորքում տեղի ունեցածից․ «Փաստինֆո» (Տեսանյութ)
Վերջին երկու շաբաթում երկրորդ դեպքն է, երբ կարմիրբերետավորները բռնի ուժ են կիրառել բնակիչների, այդ թվում՝ երեխաների նկատմամբ,- գրել է «Փաստինֆոն»։
Լրատվամիջոցը ներկայացրել է հոկտեմբերի 20-ին Հունան Ավետիսյան 5 հասցեում տեղի ունեցածի մանրամասները։ Տասնյակից ավելի ոստիկաններ ու քաղաքապետարանի աշխատակիցներ, առանց ծանուցման, եկել են ապամոնտաժելու 2 ավտոտնակները, որոնք կառուցվել են աղբանոցի վերածված տարածքում: Չնայած քաղաքացիների պնդմանը՝ քանդելու մասին որոշումն այդպես էլ չի ներկայացվել։ Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել ու, ինչպես բնակիչներն են ասում, հրահրել են հրմշտոց, բնակիչներից ոմանց բերման են ենթարկել։
Քաղաքացիներից Աիդա Գալստյանը «Փաստինֆո»-ին մանրամասներ է պատմել միջադեպից։
«Պեչատ չկար, Հայկ Մարությանի ստորագրությունը չի եղել։ Բիրտ ձևով լցվեցին այստեղ, եկան բերետավորները՝ ոնց որ մտնեին հանցագործների տարածք։ Կանանց դիտարկում էին որպես հանցագործ։ Քարշ էին տալիս «պոլերին», երեխեքին թափ տալիս։ Կանանցից մեկի ամուսնուն են ծեծել։ Կինը ուշագնաց էր եղել, ասում էին՝ քշի տար»,- ասել է քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում․