25/10/2021 12:08
Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կառավարության ծրագրում մենք արդեն ընդգծել ենք, որ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար, ԱԺ-ում «Բյուջե 2022»-ի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի», - ասաց վարչապետը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեռանկարում ունեն սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը։
Վարչապետն ասաց նաև, որ 2022 թվականին պաշտպանական ծախսերը կաճեն 11%-ով` դառնալով 345 մլրդ դրամ։