25/10/2021 14:26
Նախկինում Հայաստանը ե՞րբ է մտադրություն ունեցել ուրիշի հող նվաճել․ մենք ազատագրել ենք մեր պատմական հողերը․ Վահան Բաբայան
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի։
Վահան Բաբայանը հիշեցրել է, որ Հայաստանը միշտ պայքարել է իր պատմական հողերն ազատագրելու համար, կռվել է՝ պարտադրված պատերազմում։
Նա ներկայացրել է նաև Փաշինյանի հայտարարության տողատակերը։
«Ինչո՞ւ՝ նախկինում Հայաստանը էդ երբ՞ է մտադրություն ունեցել ուրիշի հող նվաճելու։ Մենք ազատագրել ենք մեր պատմական հողերը և ստիպված կռվել մեզ պարտադրված ցեղասպան պատերազմում:
Ի՞նչ է նշանակում «Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի» կապիտուլյանտի այսօրվա ասածը Ազգային ժողովում․ թարգմանեմ....
1.Հայաստանը այլևս որևէ պահանջատիրություն չունի օկուպացված Շուշիի և Հադրութի մասով:
2.Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի կարգավիճակի
3.«Խաչ ենք» քաշում նաև ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի վրա:
Սա ասվում է սպասվող եռակողմ հանդիպումից առաջ և, ըստ էության, դառնում է ևս մեկ դրական ազդակ սուլթանի համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Բաբայանը: