25/10/2021 13:43
Դիլիջանի Հովք գյուղում առաջին անգամ անցկացվել է «Դդմի Տոնը»
Հոկտեմբերի 23-24-ը Դիլիջան համայնքի Հովք գյուղում բացված Ուսուցման կանաչ կենտրոնում առաջին անգամ անցկացվել է «Դդմի Տոնը»:
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ փառատոնի ընթացքում ներկայացվել են ֆերմերների, գործարարների, ձեռներեցների ցուցադրած և վաճառքի աշխատանքները, եղել են ավանդական ուտեստներ:
Դդմի փառատոնի միջոցով Կանաչ կենտրոնը նպատակ ունի նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: