25/10/2021 17:14
Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա այցով կլինի Ադրբեջանում, ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում։
«Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցեն Ֆիզուլիի շրջանում օդանավակայանի բացման արարողությանը, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհի, իսկ Զանգելանի շրջանում՝ թուրքական մասնակցությամբ կառուցվող «Խելացի գյուղատնտեսական համալիրի» հիմնարկեքի արարողություններին», - ասվում է հաղորդագրությունում։