Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնող շաբաթն` ամփոփ

25/10/2021 18:24

Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները. անցնող շաբաթն` ամփոփ


«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է հրապարակել անցած շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ hոկտեմբերի 14-ին մեկնարկած հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները դժվար անցանելի և լեռնային տեղանքում շարունակվում են։ Ադրբեջանի ցամաքային զորքերը հոկտեմբերի 19-ից զորավարժություններ են սկսել Քաշաթաղում (Լաչինում)։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն անցկացվում են տեղանքի քարտեզներով և կապի միջոցների լայն կիրառմամբ։ Զաքիր Հասանովը մեկնել է Քաշաթաղի շրջան, որպեսզի անձամբ հետևի այնտեղ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Վերջինս այցելել է ուսումնական վարժանքների շտաբ։

Հասանովը նաև այցելել է Քարվաճառում և Քաշաթաղում տեղակայված զորամասներ և ստուգել Ադրբեջանի ԶՈՒ-ի ստորաբաժանումների պատրաստվածությունը ձմռանը։ Նա և Ադրբեջանի ՊՆ ղեկավար կազմը մասնակցել են Արցախից գրավված տարածքներում նորակառույց մոդուլային տիպի կառույցների, ինչպես նաև կապիտալ վերանորոգված կացարանների ու ռազմական նշանակության այլ օբյեկտների բացմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ զինծառայության պայմանների բարելավման համար կառուցվում են նոր մոդուլային տիպի բնակավայրեր։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի Ռազմական ակադեմիայի ռազմածովային ֆակուլտետն ավարտած լեյտենանտները հաջողությամբ անցել են սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 22-ը Թուրքիայում անցկացված ՌԾՈւ-ի ֆրեգատներում ռազմածովային պատրաստության դասընթացները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թահիրովը հայտարարել է, թե Ադրբեջանի ՌՕՈւ ուժերը ծրագրում են նոր ռազմական ինքնաթիռներ ձեռք բերել, որոնց շուրջ բանակցությունները շարունակվում են։ Թահիրովը չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրից է Ադրբեջանը պատրաստվում ինքնաթիռներ գնել։

Ադրբեջանի ՊՆ հրապարակել է Արցախյան պատերազմում անհետ կորածների նոր ցուցակը։ Ներկայացված են՝ 6 զինծառայողների տվյալները, որոնք մինչև հոկտեմբերի 21 -ը համարվում էին անհետ կորած:

Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հրապարակել է Թուրքիային վերաբերող 2021 թ-ի զեկույցը, որում ընդգծվում է, թե Թուրքիան առաջատար դեր է ստանձնել Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերի հարցում՝ տրամադրելով ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր, ինչպես նաև, ըստ հաղորդումների, օտար զինյալներ:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Հոկտեմբերի 20-ին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան ուղևորություն են կատարել Կովսականի (Զանգելանի) շրջան: Նրանք ծանոթացել են՝ «Խելացի գյուղ» նախագծի շրջանակներում Աղալը գյուղում անցկացվող աշխատանքներին, Զանգելանի միջազգային օդանավակայանի շինարարությանը, Կովսականի շրջանում ադրբեջանական սահմանապահ ծառայության զորամասի համալիրում ստեղծված պայմաններին, մասնակցել են «Ազերիշըգ» ընկերության կողմից «Զանգիլան» թվային ենթակայանի հիմնարկեքին և «Զանգելան» ենթակայանի բացմանը:

Ալիևը Կովսականում գտնվելու ընթացքում հայտարարել է, թե այդ շրջանում կստեղծվի լոգիստիկ եւ տրանսպորտային ժամանակակից կենտրոն։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ այժմ Զանգելանում կառուցվում է երկաթուղի, ինչպես նաև Հորադիզ-Աղբանդ մայրուղին:

Ըստ Ալիևի՝ Կովսականից ճանապարհ կբացվի դեպի Նախիջևան, այնտեղից էլ դեպի Թուրքիա և Եվրոպա։ «Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

«AzVirt» ընկերության գլխավոր տնօրեն Քամիլ Ալիևը հայտարարել է, թե Զանգելանի օդանավակայանի գործարկումը նախատեսված է 2022 թ-ին։ Ըստ նրա՝ օդանավակայանը կկարողանա ընդունել բոլոր տեսակի օդային տրանսպորտի միջոցները՝ ներառյալ ծանր բեռնատար ինքնաթիռները։

Ալիևը հայտարարել է, թե իրենք մշակվում են Կովսականի (Զանգելանի), Որոտանի (Ղուբաթլուի), Քարվաճառի և Լաչինի գլխավոր հատակագծերը: Ըստ նրա՝ Ադրբեջանն աշխատանքները կատարելու է սեփական միջոցների հաշվին:

Ադրբեջանական լրատվամիջոցներն նշել են, որ Կովսականում հեռարձակվում է 8 հեռուստաալիք և 2 ռադիոալիք, ապա ընդգծել, թե Զանգեզուրում հայերը դիտելու են ադրբեջանական հեռուստաալիքները։

Ալիևը Կովսականի շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մեկնարկել է այդ շրջանում գտնվող Վեժնալի ոսկու հանքավայրի շահագործմամբ զբաղվող միջազգային ընկերություններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը «Armenian Copper Proqramme» ընկերության մասին է:

Ադրբեջանական «Azergold» ընկերության մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Արիզ Թարվերդիևը հայտարարել է, թե ընկերությունը նախնական հետախուզական աշխատանքներ է սկսել Արցախից գրավված Շահումյանի շրջանի Թութխունի ոսկու-մետաղային հանքում։ «Ենթադրաբար այստեղ կան ոսկու, արծաթի և պղնձի պաշարներ»,- ասել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը նախատեսում է նոր երկաթգիծ կառուցել, որը կկապի Գերանբոյի շրջանը Քարվաճառի հետ։ Դելիմամեդլի-Քարվաճառ երկաթուղու երկարությունը կկազմի 88․8 կմ։ Առայժմ չի նշվում, թե երբ է նախատեսվում շինաշխատանքների մեկնարկը։ Ադրբեջանական մամուլի հրապարակումների համաձայն՝ Բարդայից դեպի Ակնա (Աղդամ) նոր երկաթուղային գիծ է կառուցվում։

Ադրբեջանը դիմել է Google ընկերությանը՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, սխալ են արտացոլված Google Maps-ում։ Նշենք, որ համաշխարհային քարտեզագրման վիրտուալ ծառայությունում օգտագործվում են Արցախում գտնվող բնակավայրերի և պատմական հուշարձանների հայկական անվանումները, ինչը դուր չի գալիս Ադրբեջանին։

Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում Ֆիզուլիի օդանավակայանի հետ բացման հետ մեկտեղ կմասնակցի որոշ մայրուղիների և գյուղատնտեսության հետ կապված նախագծերի բացմանը: Ըստ Էրդողանի՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ Թուրքիայի որոշումն ուժի մեջ է:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ռուս տնտեսվարողները պատրաստ են մասնակցել Ադրբեջանին «վերադարձված» տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցմանը: Նոյեմբերի 17-18-ը ռուսական ընկերությունների խումբը ծրագրում է կրկին այցելել Ադրբեջան։

Ըստ Զախարովայի՝ այս ուղղությամբ ռուս-ադրբեջանական փոխգործակցության և համագործակցության գործնական իրականացման օրինակներից է հոկտեմբերի 4-ին Ջրականի շրջանում (Ջաբրայիլի) ԿԱՄԱԶ միասնական սպասարկման կենտրոնի և Գյանջայի ավտոմոբիլային գործարանի արտադրական ավտոմոբիլային միավորման հիմնարկեքի արարողությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ Շուշիից իրականացվել է ֆիքսված հեռախոսակապով առաջին փորձնական զանգը դեպի Բաքու։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ շարունակելու է Ղարաբաղում հեռահաղորդակցության ցանցի զարգացումը։

Ադրբեջանի և Քաթարի կառավարությունների միջև համատեղ տնտեսական, առևտրային և տեխնիկական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Ադրբեջանի ԱԻ նախարար Քեմալեդդին Հեյդարովը քաթարցի գործարարներին հրավիրել է մասնակցելու Ղարաբաղի վերականգնմանը։

Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեի նախագահ Անար Գուլիևը հայտարարել է, թե Վարանդայում (Ֆիզուլիում) կստեղծվեն «Օկուպացիայի թանգարան», Հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի և Դրոշի հրապարակ։

Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը հայտարարել է, թե Լաչինում, Քարվաճառում և Մատաղիսում (Սուգովուշան) 20 ՄՎտ հզորությամբ 4 հիդրոէլեկտրակայաններից 3 -ը վերականգնվել է, 110 կՎտ հզորությամբ 9 ենթակայանների տեղադրման աշխատանքները գրեթե ավարտված են:

Նա նշել է, որ տարածաշրջանի բնական գազով ապահովումը կիրականացվի մոտավորապես 4 փուլով: Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ ներկայումս Արաքս գետի վրա շարունակվում է «Խուդաֆերին» և «Կույսի աշտարակ» հիդրոհանգույցների և հիդրոէլեկտրակայանների շինարարությունը:

Հոկտեմբերի 20-ին Բաքվի Էքսպո-կենտրոնում բացվել է «Rebuild Karabakh» (Ղարաբաղի վերականգնումն ու զարգացումը) միջազգային ցուցահանդեսը, որը տևել է մինչև հոկտեմբերի 22-ը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ցուցահանդեսին ներկայացվել են 17 երկրների 279 ընկերությունների արտադրանքներ, որոնք ներառում են անվտանգության, հանքարդյունաբերության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներ:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել է «Made in Karabakh» ապրանքանիշը։ Ադրբեջանական մամուլում նշվել է, թե հունգարական տաղավարում հունգարական ընկերությունները Ղարաբաղի վերականգնման նախագծերի համար առաջարկում են իրենց տեխնոլոգիաներն ու լուծումները շինարարության և այլ ոլորտներում:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար բավարար է երկու կողմերի և ՌԴ-ի մասնակցությունը։ Ըստ նրա՝ քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև։ Այդ փաստաթղթերով պետք է սահմանագծում անել։

Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության մասին

Շաբաթվա ընթացքում իրանա-ադրբեջանական հարաբերություներում ստեղծված լարվածությունը պահպանվել է։ Անդրադառնալով Իրանի դեմ Ադրբեջանի պաշտոնատար անձանց մեղադրանքներին՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ ադրբեջանցի պաշտոնյաները պետք է զգույշ լինեն, որպեսզի չընկնեն երրորդ կողմերի ծուղակը:

Ռուս-իրանական առևտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Դենիս Ջալալիֆարը հայտարարել է, թե ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունների ֆոնին սկսել է խոչընդոտել Իրանից դեպի ՌԴ ապրանքների արտահանմանը։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանը Բաքվին կոչ է արել դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում։

Ադրբեջանի Մաքսային պետական ծառայությունից հայտնել են, թե այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանը իբր խոչընդոտում է Իրանից ՌԴ արտահանումներին, չի համապատասխանում իրականությանը։

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» հասարակական միության 5 անդամներ՝ Սարդար Բաբաևը, Գադիր Մամեդովը, Ջալալ Շաֆիևը, Ալի Մուսաևը և Թամկին Ջաֆարովը։ Հատկանշական է, որ բոլոր ձերբակալվածները սովորել են Իրանում և համարվում են իրանամետ հոգևոր գործիչներ։

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեից հայտնել են, որ Ադրբեջանը հոկտեմբերի 21-ին Իրանին է վերադարձրել երկու վարորդներին, որոնց ձերբակալել էր Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդուլահիանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ջեյհուն Բայրամովին՝ երկու իրանցի վարորդների ազատ արձակման համար։

Էրդողանը Աֆրիկայից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարծում, թե Իրանի և Ադրբեջանի միջև ճգնաժամը կարող է մտնել թեժ փուլ։ Ըստ նրա՝ Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով Իրանն Ադրբեջանը չի վերածի թիրախի, քանի որ այսօր Իրանում բնակվող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է, ինչը պետք է հաշվի առնել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, թե ՌԴ-ն հետևողականորեն հանդես է գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության նվազեցման օգտին։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Հոկտոմբերի 19-ին Արցախում ռուս խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ Բաքվից 5 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Մոսկվան ողջունում է 5 հայ ռազմագերիներին ազատ արձակելու Բաքվի քայլը:

Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի ականազերծման գործակալությունը փաստաթուղթ է ստորագրել Սլովիակիայից ականազերծման 7 մեքենայի գնման վերաբերյալ։ Բայրամովը նաև հայտնել է, թե Ադրբեջանը ականազերծման հատուկ սարքավորումների տրամադրման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերել Խորվաթիայի հետ։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին՝ Ղարաբաղի տարածքների ականազերծման գործում: «Մենք Ադրբեջանին տրամադրել ենք և շարունակում ենք տրամադրել ականազերծիչներ»,- ասել է նա։

Թուրքական «TRT Haber»-ի հեռուստաալիքի ռեպորտաժում նշվել է, որ 130 թուրք զինվորականներ մասնակցում են Ադրբեջանում ականազերծման և այդ հարցում Ադրբեջանի ԶՈւ-ի անձնակազմի պատրաստման աշխատանքներով:

Ադրբեջանական լրատվմաիրջողցները հայտնել են, որ Բոսնիա և Հերցեգովինայի շների վարժեցման կենտրոնում հատուկ վարժեցված երկու ական հայտնաբերող շուն է առաքվել Ադրբեջան։ Ադրբեջանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Արցախից գրավված տարածքների ականազերծման համար։

Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել է, թե ականներից մաքրվել է ավելի քան 18 հազար հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 48 հազար ական և չպայթած զինամթերք։

Այլ թեմաներ

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է պատասխանել համագործակցության հետ կապված Հայաստանի դրական որոշումներին, սակայն եթե որևէ վտանգ սպառնա, ապա Բաքուն դրան կպատասխանի։

Էրդողանը քննադատել է միջազգային լրատվական գործակալություններին՝ ԼՂ հարցում կողմնակալության համար։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքական խորհրդի մեդիա ֆորումում կքննարկվեն ապատեղեկատվության հետևանքները և դրա կանխարգելման հարցերը։

Ադրբեջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների մասին «Պանդորայի փաստաթղթերում» առկա տեղեկությունները։ Ըստ հետաքննության՝ Ալիևներն օֆշորային ընկերությունների մեծ ցանց են կառավարում, ինչպես նաև Լոնդոնում ապօրինաբար բազմամիլիոնանոց անշարժ գույք են ձեռք բերել։

Ադրբեջանական ընդդիմությունը «Պանդորայի փաստաթղթեր»-ի հետ կապված դիմել է երկրի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևին։ Ընդդիմադիրները գտնում են, որ գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի հետաքննության փաստերով, անցկացնի մանրամասն ու օբյեկտիվ քննություն։

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը «Лукойл» ընկերության ղեկավար Վագիտ Ալեքպերովի հետ քննարկել է ընկերության մասնակցությունը Կասպից ծովում էներգետիկ նախագծերին։ Նշվել է, որ «Лукойл»-ը կմիանա ադրբեջանա-թուրքմենական «Դոստլուգ» (Դրուժբա) հանքավայրի շահագործմանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար Այսօր, 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին Այսօր, 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Այսօր, 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը Այսօր, 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել Այսօր, 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն Այսօր, 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ Այսօր, 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Այսօր, 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար Այսօր, 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Այսօր, 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում Այսօր, 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան Այսօր, 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան Այսօր, 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Այսօր, 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը Այսօր, 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ Այսօր, 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ Այսօր, 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» Այսօր, 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ Այսօր, 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից

Տվյալ բաժնի վերջին նյութերը