25/10/2021 15:29
YouTube-ին պետք է արգելվի ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հոլովակներ տարածել Ռուսաստանում
«ՌԴ Պետդումայի պատգամավորները Google-ից պահանջում են Ռուսաստանը ներառել այն երկրների ցանկում, որտեղ YouTube-ին արգելված է այնպիսի բովանդակության նյութերի հեռարձակումը, որոնք կասկածի տակ են դնում ընտրությունների արդյունքները»,- այսօր հայտարարել է ՌԴ Պետդումայի Անվտանգության և կոռուպցիայի դեմ հակազդման հարցերով հանձնաժողովի նախագահ Վասիլիյ Պիսկարյովը։
Պիսկարյովը հիշեցրել է, որ ավելի վաղ Google-ն արգելել էր YouTube հարթակում տարածել այնպիսի բովանդակությամբ տեսանյութեր, որոնք կասկածի տակ են առնում ԱՄՆ-ում և Գերմանիայում անցկացված ընտրությունների արդյունքները։
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կներառվի այն երկրների ցանկում, որտեղ արգելված է YouTube հարթակի միջոցով կասկածի տակ դնել ընտրական գործընթացի արդյունքները»,- ասել է նա՝ Google ընկերության ղեկավարությանն ուղղած իր հայտարարությունում։