25/10/2021 15:43
Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 48 վթար. 3 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 141 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 3 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: