Արցախի կարգավիճակի հարցը եղել և մնում է հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերից մեկը․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հարցազրույցը

26/10/2021 14:19

Արցախի կարգավիճակի հարցը եղել և մնում է հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերից մեկը․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հարցազրույցը


Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «CONFLITS» պարբերականին։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

- 30 տարի է, ինչ Հայաստանն իր անկախությունն է հռչակել։ 1375 թվականից ի վեր՝ առաջին անգամ հազարամյակների պատմություն ունեցող հայ ազգը վերականգնեց պետականությունը և արժանացավ միջազգային հանրության ճանաչմանը։ Միևնույն ժամանակ անցած աշնանն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ դիմակայությունում ծանր պարտությունից հետո ձեր երկիրը կրկին ընկղմվեց ծանր անորոշության մեջ։ Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր ապագայի երաշխավորման հարցում։

- Այո, 30 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանը, իրացնելով ինքնորոշման իր իրավունքը և վճռական «այո՛» ասելով անկախությանը, հռչակեց անկախ պետականության վերածնունդը։ Միայն մի դիտարկում։ 1375 թվականից հետո Հայաստանն առաջին անգամ անկախություն է հռչակել դեռևս 1918 թվականի գարնանը՝ ստեղծելով Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը դեմոկրատական համակարգով պառլամենտական հանրապետություն էր։ 1915 թվականի հումանիտար աղետից՝ Հայոց ցեղասպանությունից հետո ստեղծված այդ պետությանը, ցավոք, վիճակված էր միայն երկու և կես տարվա կյանք ունենալ։ Իսկ ահա 1991 թվականի անկախության հռչակումը 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժման ուղիղ արդյունքն էր։ Առհասարակ արցախյան շարժումն անկախ Հայաստանի հիմնասյուներից է, որի վրա կառուցվել է մեր պետության ինքնությունը։ Դա է պատճառը, որ նախորդ աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան և դրա ծանր հետևանքները, այդ թվում՝ մարդկային կորուստները, ցնցեցին համայն հայ ժողովուրդին և հայկական սփյուռքին։

Այնուամենայնիվ, չնայած այդ ծանր հարվածին ու դառը կորուստներին Հայաստանն ու Արցախը կանգուն են, իսկ հայկական անկախ պետությունը՝ հավատարիմ անկախության հռչակագրի դրույթներին։ Այսօր էլ՝ Արցախում արյունալի պատերազմի մեկնարկից մեկ տարի անց, ամուր, կենսունակ, մոդեռն և ժողովրդավարական հայկական պետականության ամրապնդումն ու վերելքը մնում է համայն հայության առանցքային մարտահրավերը։

Նշվածի համատեքստում հատկապես կարևորում ենք հայկական սփյուռքի հետ հարաբերությունների վերաիմաստավորումը և սփյուռքի մարդկային ներուժի առավել ակտիվ ներգրավումը Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերների հասցեագրման հարցում։

- Ադրբեջանը չի հրաժարվել իր ռազմատենչ հռետորաբանությունից, որը կյանքի է կոչում՝ խախտելով ձեր պետության ինքնիշխանությունը Սյունիքում և Գեղարքունիքում։ Նա ոտնձգություն է իրականացնում սահմանամերձ քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ որպես պատրվակ բերելով այն հանգամանքը, որ սահմանը Բաքվի և Երևանի միջև համաձայնության առարկա չի եղել։ Ո՞ր փուլում է գտնվում հայկական որոշ տարածքներում ադրբեջանական զորքերի ներկայության հարցը, և ինչու՞ դրանց հեռացման հարցում Ռուսաստանը ձեզ չի աջակցում նախկինում ստորագրված փոխադարձ օգնության պայմանագրերի հիման վրա։

- Այս տարվա մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Սյունիքի և Գեղարքունի որոշ հատվածներում մի քանի կիլոմետր խորությամբ մուտք են գործել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանի նշված քայլերն արժանացան միջազգային հանրության կոշտ գնահատականներին. հարցի վերաբերյալ արտահայտվեց նաև Ֆրանսիայի նախագահն, ով դատապարտեց այդ արարքը և կոչ արեց ադրբեջանական զորքերին լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը։

Այնուամենայնիվ, ստիպված եմ փաստել, որ ադրբեջանական զորքերն այսօր էլ շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ սահմանամերձ հատվածներում, ինչն անթույլատրելի է։ Հայաստանն այս հարցում որդեգրել է կառուցողական դիրքորոշում և իր առանցքային ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցային ճանապարհով փորձում է հարցին խաղաղ լուծում տալ։ Հուսով ենք՝ Ադրբեջանը ևս ընթացիկ բանակցություններում կառուցողական դիրքորոշում կորդեգրի և, խուսափելով ռազմական բախումից, իր զորքերը դուրս կբերի Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ վերադառնալով այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքերին, ինչը մեծապես թույլ կտա թոթափել առկա լարվածությունը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացներ սկսելու համար։

- Բաքուն ուժեղ ճնշում է գործադրում՝ հրադադարի համաձայնագրի 9-րդ կետի կիրառման նպատակով։ Խոսքն Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» անվանվող հաղորդակցության ռազմավարական ճանապարհի մասին է, որն Ադրբեջանը կապելու է Նախիջևանի էքսկլավին և Թուրքիային: Ձեր հարևան Իրանը կտրականապես դեմ է դրան: Ի՞նչ կարող եք ասել մեզ միջանցքի այս խնդրի մասին: Արդյոք սա իրատեսակա՞ն տարբերակ է և որքանո՞վ է այն վտանգավոր Հայաստանի համար:

- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շատ հստակ ու առանց երկակի իմաստի ամրագրում է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման դրույթը, որի շրջանակներում հայկական կողմը նաև երաշխավորում է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը։ Ո՛չ նշված փաստաթղթում և ո՛չ որևէ այլ փաստաթղթում երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին։ Ուստի Հայաստանը վճռականորեն մերժում է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կեղծ օրակարգը, ինչպես նաև սեփական տարածքով ու սեփական սուվերենության հաշվին որևէ միջանցքի տրամադրումը։

Մեզ համար անակնկալ չէ, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմանների փոփոխության մասին հայտարարությունները, հարուցում են տարածաշրջանային ուժերի, այդ թվում՝ հարևան Իրանի խոր մտահոգությունը։ Իրանը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում, և դրա վերջին ամենավառ վկայությունը Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումն էր: Հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը միայն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջ մղման և անվտանգ միջավայրի ձևավորման տեսանկյունից։

- Հայաստանը կորցրել է Արցախի տարածքային ամբողջականության և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակը՝ հօգուտ Ռուսաստանի: Ի՞նչ կարող է Հայաստանն անել այս փուլում:

- Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ նախորդ տարի Արցախի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, և ներկայումս ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ աջակցելով Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և բնականոն կյանքի վերականգնմանը: Ռուս խաղաղապահների ներկայությունն անվտանգության կարևորագույն գործոն է, և Հայաստանն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները խաղաղապահական առաքելության անխոչընդոտ գործունեության համար՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը բոլոր առիթներն օգտագործում է խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունը և արդյունավետությունը հարցականի տակ դնելու համար։

Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում և շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքները։ Արցախի անվտանգությունն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը։ Հայաստանի կառավարությունն իր հերթին ջանք չի խնայում նախորդ տարվա պատերազմի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ համագործակցությամբ իրականացվում են Արցախում տնտեսական կյանքի ակտիվության վերականգնմանը և բնակչության սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հրատապ ծրագրեր։

- Նպատակահարմա՞ր եք համարում ներկա իրավիճակում շարունակել պայքարը Արցախի միջազգային ճանաչման համար (ոգեշնչվելով Կոսովոյից կամ Արևելյան Թիմորից):

- Մենք այսօր նախևառաջ կենտրոնացած ենք նախորդ տարվա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների լուծման վրա։ Հատկապես հրատապ է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը, որոնց Բաքուն, ի խախտումն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ճանաչված նորմերի, հրաժարվում է վերադարձնել, ավելին՝ հրապարակայնորեն չի թաքցնում, որ պահում է նրանց քաղաքական առևտուր անելու նպատակով։ Մեզ այս հարցը շատ է մտահոգում, քանի որ փաստագրված է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներն ամենօրյա խոշտանգումների են ենթարկվում ՝ իրենց էթնիկ պատկանելիության հիմքով։

Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եղել և մնում է հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերից մեկը, որը մինչ այսօր լուծված չէ։ Հայաստանը վճռականորեն հետամուտ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը և հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում կցանկանայի հիշեցնել, որ շուտով կլրանա Ֆրանսիայի Սենատի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության» վերաբերյալ պատմական բանաձևի առաջին տարեդարձը։ Նշված բանաձևը, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԺ ընդունած համանման բանաձևը, ցույց տվեցին, որ Ֆրանսիան և ֆրանսիական հասարակությունը չեն ցանկանում անտարբեր մնալ հայ ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ուժերի ագրեսիայի պայմաններում և պաշտպանում են հակամարտության արդարացի ու խաղաղ լուծման ճանապարհը։ Այդ բանաձևերը կարևոր նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակի հստակեցման և, հետևաբար, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցերում։

- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «դրական ուղերձներ» փոխանակեց նախագահ Էրդողանի հետ՝ նպատակաուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Արդյոք Հայաստանը նախապայմաննե՞ր է դրել այս կարգավորման համար (օրինակ՝ 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը), և ինչո՞ւ:

- Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը երբեք նախապայմաններ չի ներկայացրել՝ պնդելով առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման անհրաժեշտության վրա։ Հակառակ Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ որդեգրել է նախապայմանների առաջադրման քաղաքականություն, ինչի պատճառով հարաբերությունները մինչ այսօր կարգավորված չեն։ Այսօր ևս Հայաստանի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա. հակառակ նախորդ տարվա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածությանը և տարածաշրջանում Թուրքիայի անկայունացնող դերակատարությանը՝ մենք այսօր էլ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի անվտանգության և տնտեսական զարգացման շահերից։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա մենք այդ հարցը դիտարկում ենք այլ հարթության վրա՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցից դուրս։ Այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից նոր՝ ավելի ամբողջական պատկեր է հաղորդել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Կարող ենք փաստել, որ այսօր թե՛ միջազգային առանցքային դերակատարների մեծ մասը և թե՛ միջազգային պատմագիտական համայնքն աներկբայորեն ճանաչում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Այնպես որ, այս հարցում գնդակը գտնվում է թուրքական պետության դաշտում։ Վստահ ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը միմիայն կնպաստի տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը և անվտանգային համակարգի ամրապնդմանը։

 - Հայաստանը ստանձնում է ՀԱՊԿ նախագահությունը: Այդ կազմակերպությունը չշտապեց օգնել ձեր երկրին՝ այն պարագայում, որ մայիսից Ադրբեջանը ռազմական ներխուժումներ է իրականացնում ձեր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք ... Ինչու՞:

- Հայաստանը ՀԱՊԿ-ն դիտարկում է որպես Հայաստանի անվտանգային ճարտարապետության կարևորագույն օղակներից մեկը։ Հետևաբար՝ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավվել կառույցի աշխատանքներին, այդ թվում՝ առաջ մղելով անմիջականորեն Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդմանն ուղղված օրակարգեր։ Հայաստանն օգտագործելու է ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու հանգամանքը՝ կազմակերպության ինստիտուտներն ամրապնդելու նպատակով՝ ի շահ ՀԱՊԿ անդամների անվտանգության համակարգերի ամրապնդման։

- Մինսկի խումբը դիտարկվում է որպես մահամերձ կառույց, քանի որ նրան չհաջողվեց կանխել պատերազմը: Ադրբեջանն ու Թուրքիան այլևս չեն ցանկանում լսել այդ կառույցի մասին: Այնուամենայնիվ, այն շարունակում է իր գործունեությունը: Ի՞նչ գնահատական կարող եք տալ այդ կառույցի աշխատանքներին:

- Ճիշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, չնայած գործադրված ջանքերին և հրադադարի փորձերին, չհաջողվեց կանխել և արագ կանգնացնել նախորդ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ և միջազգային ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը։ Չնայած դրան՝ ներկայումս առկա են բարենպաստ պայմաններ համանախագահության ձևաչափի աշխատանքների լիարժեք վերականգնման համար, ինչը Հայաստանը միայն ողջունում է։ Մինսկի խմբի համանախագահները միջազգային հանրության կողմից օժտված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանդատով, իսկ հիմնախնդրի առանցքային հարցերից մեկը, ինչպես արդեն առիթ ունեցա նշելու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը մնում է չլուծված։ Հետևաբար՝ Մինսկի խմբի համանախագահությունն այս հարցում դեռ կարևոր դերակատարում ունի։ Սեպտեմբեր ամսին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն առաջին քայլն էր կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հարցում։ Հայաստանը ողջունում է այդ հանդիպման անցկացումը և հուսով է, որ համանախագահների ներգրավմամբ շփումները շարունակական կլինեն։

- Որո՞նք են ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների ուժեղ կողմերը՝ մշակույթի ոլորտից դուրս: Որո՞նք են մեծ ներուժ ունեցող բնագավառները:

- Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները խարսխված են համապարփակ ու ինտենսիվ քաղաքական երկխոսության և դարերից եկող մշակութային կապերի ու ժողովուրդների միջև բարեկամության վրա։ Միևնույն ժամանակ մեզ մոտ կա հստակ գիտակցում, որ երկկողմ հարաբերությունների ոչ ամբողջական ներուժն է իրացվել նախորդ տարիների ընթացքում։ Հատկապես անցած տարվա պատերազմից հետո ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ իրական հնարավորություն է ստեղծվել հայ-ֆրանսիական հարաբերությունների կուտակած էներգետիկան դեպի առավել գործնական ծրագրերի իրականացման դաշտ ուղղելու համար։ Խոսքը նախևառաջ տնտեսական հարաբերությունների խորացմանն է վերաբերում։ Այդ հարցում թե՛ հայկական ու թե՛ ֆրանսիական կողմերն ընդգծված կերպով արտահայտել են Հայաստանում խոշոր տնտեսական ծրագրեր իրականացնելու և ֆրանսիական ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հետևողական աշխատանքներ տանելու պատրաստակամության մասին։ Մենք կողջունենք ենք Հայաստանում ֆրանսիական տնտեսական ներկայությունն ավելի շոշափելի դարձնելու յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման բնագավառում։ Այս համատեքստում պետք է հիշել նաև Եվրոպական միության կողմից Հայաստանին առաջարկված 2,6 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ աջակցության ծրագիրը, որի բաղադրիչների իրականացմանը Ֆրանսիան, հուսով ենք, ակտիվ մասնակցություն կունենա։

Տնտեսական օրակարգից զատ, կարծում եմ՝ լավ հնարավորություն կա էլ ավելի խորացնելու ապակենտրոնացված համագործակցությունը՝ հաշվի առնելով ներկայումս Հայաստանի ու Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջև արդեն իսկ առկա համագործակցության ավելի քան 30 ծրագրերը։ Հաջորդ տարի կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական՝ չորրորդ համաժողովը թույլ կտա իրականացնել համագործակցության նոր ծրագրեր։

Համագործակցության օրակարգում են գտնվում նաև կրթության ու մշակույթի ոլորտում մի շարք նոր ծրագրեր։ Քայլեր են կատարվում նաև պաշտպանական և ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ։

Ամփոփելով կարող եմ արձանագրել, որ Հայաստանը վճռական է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին նոր թափ ու որակ հաղորդելու համար։ Կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ կառավարության գործողությունների հնգամյա ծրագրում, որը վերջերս է ընդունվել, առաջին անգամ առանձին պարբերությամբ որպես առաջնահերթություն է նշվել Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդումը՝ շեշտադրելով տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

- Կարո՞ղ է արդյոք Փարիզը Մինսկի խմբի շրջանակներից դուրս, որի համանախագահն է Ֆրանսիան, դերակատարում ունենալ լարվածության թուլացման գործում։

- Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այս հարցին պատասխանեն մեր ֆրանսիացի գործընկերները։ Միայն կմատնանշեմ, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի մասնակցությունը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։ Ֆրանսիան այս ֆորմատում ունի ընդգծված կառուցողական ու հավասարակշռված ազդեցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը մենք բարձր ենք գնահատում։

- Պատերազմից մեկ տարի անց լարվածությունը և ատելության մակարդակը շատ բարձր են։ Ի՞նչ եք կարծում, երրորդ պատերազմն անխուսափելի՞ է, ինչպես կանխատեսում են շատ փորձագետներ:

 - Չէի ցանկանա կանխատեսումներ անել։ Միայն կարող եմ արձանագրել, որ իրավիճակը մեր տարածաշրջանում մնում է շատ լարված, նույնիսկ՝ պայթյունավտանգ։ Առկա պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ նախորդ տարվա արյունալի պատերազմից հետո մերժում է խաղաղության օրակարգը՝ չհրաժարվելով ռազմատենչ ու ծավալապաշտական քաղաքականությունից և սեփական հասարակությունում հայերի հանդեպ ատելություն գեներացնելուց, խոսել տարածաշրջանում իրավիճակի շուտափույթ կայունացումից դժվար է։

Հայաստանն իր հերթին բոլոր անհրաժեշտ քայլերն անում է տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Ընդ որում՝ Հայաստանը ադրբեջանական իշխանությունների՝ հայերի հանդեպ հսկայական ծավալների հասնող ատելության դրսևորումներին վերջ տալու նպատակով ստիպված էր կիրառել միջազգային իրավական գործիքակազմ։ Մասնավորապես Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (CERD) խախտման հիմքով՝ մատնանշելով Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ Հայաստանի ու հայերի նկատմամբ կիրառված ատելության աղաղակող դրսևորումները։ Այդ դրսևորումների մասին տարիներ շարունակ ահազանգում է ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ միջազգային փորձագիտական համայնքը, որը միասնական է այն եզրակացության մեջ, որ Ադրբեջանում արդեն սերունդներ են մեծացել հայերի հանդեպ ատելության տարածման մթնոլորտում։ Այսօր էլ ատելության դրսևորումներն ակնառու են թե՛ Ադրբեջանի ղեկավարի գրեթե բոլոր ելույթներում և թե՛ ադրբեջանական իշխանությունների գործողություններում. բավարար է հիշատակել արդեն գրեթե մեկ տարի Բաքվում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց կամ պատերազմի ընթացքում հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանության փաստագրված դեպքերը։ Կարծում եմ կհամաձայնեք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու և նոր պատերազմներից խուսափելու կարևորագույն միջոցներից մեկը ատելության դրսևորումներից ու ատելության խոսքից վճռական հրաժարումն է և խաղաղության օրակարգի հետապնդումը, ինչը, ցավոք, մենք առայժմ չենք տեսնում մեր հարևանի կողմից։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 24/04/2024 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 24/04/2024 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր 24/04/2024 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ 24/04/2024 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը 24/04/2024 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 24/04/2024 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել 24/04/2024 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 24/04/2024 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար 24/04/2024 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան 24/04/2024 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում 24/04/2024 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը 24/04/2024 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը