26/10/2021 19:30
Պարույր Հայրիկյանն իր տունը վաճառում է միայն հողի գնով, իսկ ապագա գնորդին ու սերունդներին խորհուրդ է տալիս՝ ինչպես վարվել դրա հետ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սոցցանցի իր էջի միջոցով հայտնել է, որ վաճառում է Դավթաշենում գտնվող իր առնանձնատունը՝ միայն զբաղեցրած հողատարածքի գնով։
Քաղաքական գործիչը գնորդին նաև խորհուրդ է տվել, թե ինչպես նա կարող է հավելյալ եկամուտ վաստակել։
«Դաւիթաշէնի տունս վաճառում եմ զուտ հողի գնով։ Գնողը յետագայում կարող է մասերի բաժանել եւ վերավաճառելով՝ մեծ եկամուտներ ստանալ, զի ե՛ւ տներ կան, ե՛ւ մեծ այգի ու լողաւազաններ։
Աւելի խելաւքը կարող է պետութեանը վաճառել որպէս Հայրիկեանի տուն թանգարան (հո միւս սերունդն էլ էսպէս ինքնահաւան, տգէտ ու անբարտաւան չի՞ լինելու, եթէ լինի)»,- գրել է Պարույր Հայրիկյանը։