27/10/2021 16:51
Պատերազմից հետո ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախ. Աղվան Վարդանյանը՝ երկրի ղեկավարությանը (Տեսանյութ)
Բազմաթիվ պաշտոնյաներ այս օրերին եղել են Արցախում, լինում են Արցախում և անհրաժեշտության դեպքում կլինեն Արցախում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ արձագանքնելով «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի հարցին, թե ինչո՞ւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել։
«Ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախ, պատրաստվո՞ւմ եք գնալ, կոնկրետ ե՞րբ։ Պատրաստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Հադրութն ու Շուշին բռնազավթված են», - հարցրեց Աղվան Վարդանյանը։
Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առանց Արցախի չկա Հայաստան։