27/10/2021 19:11
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով այս պահին կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով այս պահին կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Մնացյալ բոլոր դեպքերի համար կառավարությունը և դրա ղեկավարը հաշվետու են Ազգային ժողովին։ Կհրավիրվեն ամենատարբեր քննիչ հանձնաժողովների, այլ ձևաչափերի, հրատապ նիստերի շրջանակում Ազգային ժողով և կզեկուցեն, թե այդ հարցերի շուրջ ինչ իրավիճակ է և տեղի կունենա քննարկում», - ասաց Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին հրավիրել է խոսելու:
«Եղբայր, խոսանք, ո՞վ է խոսելուց հրաժարվել: Հաճույքով, նստենք, խոսենք», - հայտարարել էր վարչապետը:
Փաշինյանը երաշխավորել էր, որ լրիվ ուրիշ խոսակցություն է գնալու՝ լրիվ ուրիշ տոնով:
«Ընդդիմադիր երկու խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրում եմ », - ասել էր վարչապետը: