27/10/2021 09:46
«Հրապարակ». Լյովա Խաչատրյանը «գիր-ղուշ» է գցելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունն առաջադրվելու է Վայքի, Վարդենիսի, Արթիկի, Ապարանի, Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում։ Տեղեկություն ունեինք, որ Ապարանում Բաբայանի կուսակցությամբ է առաջադրվելու նաև նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով մեր հարցին ի պատասխան ասել էր, որ «գիր-ղուշ» է գցելու, որ կուսակցության վրա կընկնի, դրանով էլ կառաջադրվի։
Բաբայանը, լսելով հարցը, թե Խաչատրյանը Ձեր կուսակցությա՞մբ է առաջադրվելու, ասաց․ «Որտե՞ղ եք լսել, ես հլը չեմ լսել... Լյովան մեր ընկերն ա, եթե լինի, դնելու ենք։ Բայց տեղյակ չեմ, իմ հետ Լյովան չի խոսացել»»։