27/10/2021 16:40
Նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել
Նախագահ Արմեն Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել։
Նախագահի հրամանագրերով՝ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Լուսինե Հովհաննիսյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իսկ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: