27/10/2021 12:48
«Հլը դուրս արի». ՔՊ-ական պատգամավորն ընդդիմադիրներին անվանեց ռևանշիստ, իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ)
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդդիմադիրներին անվանեց «ռևանշիստական ուժեր»:
Նրա այս հայտարարությանը տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
«Ի՞նչ է նշանակում ռևանշիստ», - հայտարարեց Օհանյանը:
Նույն խմբակցությունից Գեղամ Նազարյանի ու ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի միջև վեճ ծագեց:
«Հլը դուրս արի», - ասաց Նազարյանը:
«Հանգստացեք, պարոն Հակոբյան, ժողովուրդ ջան, հանգստացեք», - հորդորեց նիստը վարող Հակոբ Արշակյանը: