28/10/2021 12:08
Փաշինյանը խուսափում է այցելել Արցախ, քանի որ վախենում է, չի համարձակվում որևէ քայլ անել, որը կզայրացնի Ալիևին. Աղվան Վարդանյան (Տեսանյութ)
Մենք իր հետ խոսելու բան չունենք, մենք մի նպատակ ունենք՝ այս իշխանությունն օր առաջ պետք է հեռացվի, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես են արձագանքում Նիկոլ Փաշինյանի՝ նստել և խոսելու առաջարկին։
Նա հիշեցրեց, որ երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում դարձյալ հարցապնդում է արել, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, ՀՀ նախագահը, վարչապետը և ԱԳ նախարարը չեն այցելում Արցախ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ից հետո Իլհամ Ալիևն արդեն 15 անգամ այց է կատարել Արցախից բռնազավթած տարածքներ։
««Հայաստան» խմբակցությունը երեկ արդեն հայտարարել է, որ քեզ հետ խոսելու բան չունենք, քեզ հեռացնելու ենք», - ասաց Աղվան Վարդանյանը։
Լրագրողի հարցին, թե՝ ինչպե՞ս, Վարդանյանը պատասխանեց.
«Սիրով»։
Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանը խուսափում է այցելել Արցախ, քանի որ վախենում է.
«Վախն այնքան խորն է նստած այս մարդու մեջ, որ չի համարձակվում որևէ քայլ անել, որը կզայրացնի Ալիևին»։