28/10/2021 11:55
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Honda Elysion-ն ու Honda CRV-ն, վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, բախվել են 43-ամյա Վալերի Հարությունյանի վարած Honda CRV մակնիշի և 44-ամյա Ռոման Նավասարդյանի վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda CRV-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում։
Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին 1 հոգու բժշկական հետազոտման նպատակով տեղափոխել «Արմենիա» ԲԿ։