28/10/2021 11:13
ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը չհաստատվեց
Ազգային ժողովն այսօր դեմ քվեարկեց արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թվի առաջարկին։
Կողմ է քվեարկել միայն 25 պատգամավոր, առաջարկն ընդունելու համար անհրաժեշտ էր 28 ձայն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով արդեն ստեղծված է և իշխանական պատգամավորների քվեարկությունը որևէ հետևանք չունի։