30/10/2021 11:23
«Վերջապես հասա տուն». Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել
«Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել։
Դաշնակցությունը Սասունյանից հաղորդագրություն է հրապարակել, որտեղ նա հայտարարել է՝ արդեն ժամանել է Հայաստան։
«Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինել հայրենի հողում, խմել հայրենիքի ջուրը, շնչել օդը», - ասել է Սասունյանը։
Նա նշել է, որ ազատազրկման ողջ ընթացքում զգացել է հայրենակիցների աջակցությունը, ինչն օգնել է իրեն դժվար պահերին։
«Վերջապես հասա տուն», - հայտարարել է Սասունյանը։
1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անգելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման։