03/11/2021 16:10
«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Ասպրամ Կրպեյանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Քանի որ Առուշ Առուշանյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, ԿԸՀ-ն կգրանցի հաջորդ թեկնածուին, ցուցակում հաջորդը Ասպրամ Կրպեյանն է», - ասաց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Սեդրակյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից։ Դաշինքի ցուցակում նրան հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Առուշանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից։