04/11/2021 20:16
Փաշինյանի հեռացման տարբեր սցենարներ են մշակվում, քաղաքական կուլիսներում դիտարկում են նաև թեկնածուների․ քաղտեխնոլոգ
«Փաշինյանը կարող է անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել, որից հետո աշխարհաքաղաքական կենտրոնների համար նրա կարևորությունը կարող է զրոյանալ։ Այդ պարագայում այն իմունիտետը, որն ստացել է Փաշինյանը՝ կապված իր խոստումների հետ, կարող է չեզոքանալ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ եթե Փաշինյանը ստորագրի ինչ-ինչ փաստաթղթեր, ապա ամբողջությամբ կկորցնի գեոքաղաքական կենտրոնների հետաքրքրությունը և անմիջապես կթողնի պաշտոնը, կհեռանա. Փաշինյանի հեռացման համար պետք է լինեն նախադրյալներ նաև երկրի ներսում։
Ըստ քաղտեխնոլոգի, այդ մասին շատ լավ գիտակցում են, թե՛ այստեղ, թե՛ դրսում և պատրաստվում են դրան։ Տարբեր սցենարներ են մշակվում, իսկ քաղաքական կուլիսներում դիտարկում են նաև թեկնածուների։