05/11/2021 22:57
«Տաշիր պիցցա» կետերից օգտված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 57-ի, բուժկենտրոն է այցելել առողջապահության նախարարը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»:
Նախարարը զրուցել է «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև բուժանձնակազմի հետ, ծանոթացել բուժման ընթացքին: Նախարարը շրջել է նաև կենտրոնի մանկական բաժանմունքում, բոլոր պացիենտներին մաղթել առողջություն և շուտափույթ ապաքինում:
Թունավորման ախտանշաններով նոյեմբերի 5-ի՝ ժամը 21:30-ի դրությամբ հոսպիտալացվել է 57 քաղաքացի, որից 49-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 4-ը՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 2-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։