10/11/2021 20:26
Մհեր Արմենիան հացադուլ է հայտարարել և պահանջում է Փաշինյանի հրաժարականը
«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանը, որն ավելի հայտնի է որպես «Մհեր Արմենիա», հացադուլ է հայտարարել։
Նա պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ավելի վաղ նա հայտարարել էր համազգային շարժման մեկնարկի մասին և իր երկու գաղափարակիցների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից քայլարշավ սկսել, որը պետք է ավարտվեր Երևանում հանրահավաքով, ինչը տեղի չունեցավ։