12/11/2021 18:44
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Վիկտոր Ենգիբարյանին ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
Հրամանագրում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, Վիկտոր Ենգիբարյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»։