12/11/2021 18:54
Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Սոս Ավետիսյանին Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
Հրամանագրում նշված է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Սոս Ավետիսյանին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»։