13/11/2021 14:30
Ագարակավան գյուղում գայլերի ոհմակը 170-ից ավելի մայրացու ոչխար է հոշոտել. գյուղացին կրել է մոտ 40 հազար դոլարի վնաս
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 02։00-ից-02։30-ն ընկած ժամանակահատվածում Ագարակավան գյուղի բնակիչները նկատել են գյուղում գայլերի ոհմակ։ Գյուղացիները, դուրս գալով տներից, գյուղի 7-րդ փողոցի 1-ին փակուղու բնակիչ՝ 65-մյա Հայկ Մարտիրոսյանի տան բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են սատկած գառներ ու ոչխարներ, այդ թվում՝ մայրացու, հայտնում է Shamshyan.com-ը:
Քաղաքացին, ում ընտանիքը բազմանդամ է, կրել է մոտ 40 հազար ԱՄն դոլարի վնաս։
Պարզվել է, որ գայլերի հարձակման հետևանքով սատկել է մոտ 170 գառ ու ոչխար, այդ վթում՝ մայրացու, 37-ից ավելի գառներ չկան, 80-ից ավելի ոչխարներ էլ դարձյալ՝ մայրացու, վիրավոր են։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղի անասնաբույժ Արմեն Ասատրյանը նշել է. «Բոլոր վիրավոր ոչխաների ու գառների կոկորդը ծակված է, կատարել ենք առաջին բուժօգնություն, սակայն նրանք չեն ապրի, քանի որ վնասվածքները շատ են ու լուրջ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: