13/11/2021 13:16
Մոլդովական փողոցի համակարգչային խաղերի սրահում ծեծկռտուք է տեղի ունեցել
Ոստիկանության Նոր Նորքի բաժին նոյեմբերի 12-ին` ժամը 00.25-ին, հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում կռիվ է և լսվել է կրակոցի ձայն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 00.20-ին համակարգչային խաղերի սրահում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վնասվածքներ ստացած 4 անձ հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։