16/11/2021 17:19
Պատերազմի երկրորդ արարն այսօր չի սկսվել․ սկսվել է հունիսի 20-ին՝ 680 000 «ապագակա»-ներով․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի շուրջ այսօր ստեղծված վիճակին՝ դրա նախադրյալ ու պատճառ համարելով պարտված իշխանության վերարտադրումը։
«Ձեզ հարյուր անգամ ասել էի, որ պատերազմը չի ավարտվել: Որ խաղաղություն թույլի հետ չի լինելու: Որ այս սրիկան չի հանգստանալու: Որ իրեն ընտրել չի կարելի: Որ կապիտուլյանտին վերարտադրելով՝ աշխարհին սխալ ազդակ ենք ուղարկելու:
Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապարհները պինդ պահող մեջքը: Որովհետև «ադրբեջանական» կոչեցին նրանց կողմից զավթված հայկական հողերը: Որովհետև բանակն անտեր թողեցին: Որովհետև պաշտպանության նախարար ու շտաբի պետ ավելի հաճախ էին փոխում, քան սեփական ներքնազգեստները: Որովհետև Ալիևի լեզուն չկարճացրեցին ու նա կրկին երկարացրեց իր ձեռքերը:
Եվ, ի վերջո, ասենք նաև բացարձակ, բայց տհաճ ճշմարտությունը. այս պատերազմի երկրորդ արարը այսօր չի սկսվել, ոչ էլ երեկ: Այն սկսվել է հունիսի 20-ին՝ 680 000 «ապագականերով»:
Ցավակցում եմ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին: Ուժ և Աստծո վահան՝ մեր զինվորականներին», - գրել է Արմեն Աշոտյանը: