16/11/2021 18:24
Հայաստանը Ռուսաստանին դեռ պաշտոնապես չի դիմել՝ օգնություն ստանալու խնդրանքով․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությանը դեռ պաշտոնապես չի փոխանցել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997-ի պայմանագրի շրջանակում օգնություն ստանալու խնդրանքը՝ պայմանավորված Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրմամբ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։
«Եթե խոսքը պաշտոնական, գրավոր դիմումի մասին է, առայժմ չեմ կարող հաստատել դրա առկայությունը», - ասել է դեսպանը։
Տողանյանը հայտնել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմական ու դիվանագիտական խողովակների միջոցով խորհրդակցություններ են անցկացնում՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ։