16/11/2021 19:39
Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմանին տիրող իրավիճակը
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում դեսպանը ներկայացրել Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը:
Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: