18/11/2021 15:09
Եթե միջանցքի հարց չի քննարկվում, ինչպե՞ս ստացվեց, որ եթե ադրբեջանցիները մաքսակետեր չդնեին, այլընտրանքը միջանցքն էր լինելու․ Շարմազանով
Տեղի է ունենում հայրենիքի հանձնման պրոցեսի երկրորդ փուլը։ Եղավ պատերազմով Արցախի հանձնում, հիմա էլ տեղի է ունենում պատերազմով կամ Սյունիքի հանձնում, կամ Սյունիքով միջանցքի տրամադրում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Փաշինյանի հայտարարությունը, թե միջանցքի հարց չի քննարկվում և «միջանցքային տրամաբանությամբ» գործընթացներ չկան, Էդուարդ Շարմազանովը իրականությանը չհամապատասխանող որակեց։
«Ընդամենը մի քանի օր առաջ հայտարարվեց, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետեր են դնում։ Փաշինյանը պատճառաբանեց, թե եթե մաքսակետեր չդնեին, այլընտրանքը «միջանցքային տրամաբանությունն» էր։ Մարդն ասում է՝ միջանցքի խնդիր չի եղել, հետո ասում է՝ եթե ադրբեջանցիները մաքսակետեր չդնեին, կլիներ «միջանցքային տրամաբանություն»։ Հարց՝ եթե միջանցքի խնդիր չի քննարկվել, եթե միջանցքի հարց չի եղել, եթե դու միջանցքի հարցը մերժել ես, դրա շուրջ մերժել ես բանակցել, ինչպե՞ս ստացվեց, որ եթե ադրբեջանցիները մաքսակետեր չդնեին, միջանցքի հարց էր լինելու», - նշեց Էդուարդ Շարմազանովը։