19/11/2021 23:41
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Բրյուսելում դեկտեմբերի 15-ին
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ, հաղորդում է Ria-ru-ն։
«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և լարվածության հաղթահարման ուղիները», - ասված է փաստաթղթում։