19/11/2021 11:37
Մենք տեր ենք մեր որդեգրած մոտեցմանը. այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք վերականգնել երկրի ինքնիշխանությունը. Արծվիկ Մինասյան
Քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չի գիտակցում իր դերակատարությունը, իր ստացած մանդատի արժեքը, ստորադասում է առաջնային հարցերը երկրորդայինից, և, որ ամենավատն է, շարունակում է մնալ նույն վիճակում, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Երկրի անվտանգության կարևորագույն խնդիրներն օրակարգային հարց դարձնելու փոխարեն, փորձում են հերթական կեղծիքներով շեղել հանրությանը ստեղծված ծանրագույն վիճակից։ Մենք տեր ենք մեր որդեգրած մոտեցմանը, այն է՝ երկրի անվտանգության, ինքնիշխանության ու արժանապատվության վերականգնման համար այս իշխանություններն ընդամենը խոչընդոտ են, սպառնալիք են», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի իրենք կարողանան վերականգնել երկրի ինքնիշխանությունը և արժանապատվությունը։