20/11/2021 12:06
Սաակաշվիլիին տեղափոխել են Գորիի զինվորական հոսպիտալ
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցից տեղափոխում են Գորիի զինվորական հոսպիտալ, հայտնում է aliq.ge կայքը։
Գորիի զինվորական հոսպիտալում Միխեիլ Սաակաշվիլիին ընդունել են հատուկ բաժանմունքում։
Ինչպես արդեն հայտնի է, Սաակաշվիլին համաձայնել էր գնալ Գորիի զինվորական հոսպիտալ և նշել, որ տեղափոխելուն պես կդադարեցնի հացադուլը, որը շարունակում է գրեթ 50 օր։ Բժիշկներն օրերս ահազանգել էին նրա առողջական ծայրահեղ վիճակի մասին՝ նշելով, որ դա կհանգեցնի սրտի կանգի։