22/11/2021 19:30
Աբխազիան դիվանագիտական ներկայացուցչություն կունենա Նիկարագուայում
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագիր է ստորագրել Նիկարագուայի Հանրապետությունում Աբխազիայի դեսպանատուն բացելու վերաբերյալ։ Այդ մասին, ըստ ՏԱՍՍ գործակալության, հաղորդագրություն է տարածել Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Աբխազիայի Հանրապետության և Նիկարագուայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ Աբխազիայի Հանրապետության դեսպանատուն բացել Մանագուա քաղաքում», - նշված է Բժանիայի հրամանագրում։
Նիկարագուան Ռուսաստանից հետո երկրորդ պետությունն է, որը ճանաչել է Աբխազիայի անկախությունը՝ 2008 թվականին։ Երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, ստորագրվել են մի շարք միջպետական ու միջգերատեսչական համաձայնագրեր։