«ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք» խորագրով քննարկում՝ հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ

22/11/2021 19:22

«ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք» խորագրով քննարկում՝ հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ


Տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաները որոշիչ դեր են խաղում ցանկացած երկրի տնտեսության զարգացման գործում: Ըստ այդմ՝ տնտեսության թվայնացումն ու պետության թվային  օրակարգի իրագործումը նախ և առաջ ենթադրում են ՏՀՏ ոլորտի ընկերությունների թվային վերափոխում:

Ի՞նչ է թվային վերափոխումը։ Դա թվային տեխնոլոգիաների ու լուծումների կիրառումն է ոչ թվային տեխնոլոգիաների ու լուծումների փոխարեն՝ ծառայություններն ու բիզնեսը վերափոխելու նպատակով, ինչպես նաև՝  արդեն իսկ գործող թվային տեխնոլոգիաների արդիականացումը: Այսպիսով՝ թվայնացումը տեխնոլոգիաների և դրանց վրա հիմնված՝ լուծումների որակապես նոր մակարդակի ներդրումն է, այլ ոչ թե գործող հզորությունների ավելացնելը։

Թե՛ աշխարհում, թե՛ մասնավորապես Հայաստանում, ՏՀՏ ոլորտի ընկերություններն կանգնած են եղել երկընտրանքի առաջ. սեփական ենթակառուցվածքը ծառայեցնել թվային լուծումների համար իբրև միջնորդ հարթակ, թե թվային ծառայություններ մատուցել անմիջականորեն՝ շուկային առաջարկելով սեփական լուծումներ: Շատ կարևոր է նաև պետության ու հանրային շահերը ներկայացնող՝ կարգավորող մարմնի դերը տնտեսության, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի թվայնացման օրակարգին ուղղություն տալու և համագործակցության ասպարեզում: 

Հայաստանի թվային օրակարգին վերաբերող այս և նման այլ խնդիրներ են քննարկվել Խելացի լուծումների կիրառությանը նվիրված՝ Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի ընթացքում՝ «ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցներն են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: 

Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։ 

«Երբ տարիներ առաջ, 2006 թվականին ՀԾԿՀ-ն ստանձնեց ոլորտի կարգավորման գործառույթը, խնդիր էր դրված մեծ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը: Համատեղ ջանքերով, մրցակցային սկզբունքներին հավատարիմ՝ մեր երկրում հաջողվեց լուծել այդ հարցը: Այսօր արդեն այլ մարտահրավերներ կան: Նոր տեխնոլոգիաների համար պահանջվող ներդրումներն ահռելի են, իսկ ներկայումս թվային ծառայությունների սպառման ծավալները՝ ցածր: Ուստի, այստեղ մեծ է պետության դերն այդ ծառայությունների լայն տարածման, դրանց պատվերների ապահովման միջոցով խթանելու մասնավոր հատվածի ներդրումները նոր տեխնոլոգիաներում», - ասել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը

«Շատ կարևոր է հեռահաղորդակցության դերը՝ որպես թվային տնտեսության կայացման, զարգացման և առաջխաղացման հիմնական ենթակառուցվածք։ Այս համատեքստում իր ուրույն դերակատարությունն է ունենալու հեռահաղորդակցության էվոլյուցիոն հաջորդ փուլը՝ անցումը ենթակառուցվածքային նշանակության ծառայությունների մատուցումից դեպի բովանդակություն, ՏՏ լուծումների՝ ներառյալ ամպային ծառայությունների տրամադրումը, ինչն էլ արդեն մեկնարկել է մեր ընկերության կողմից։

Թվային տնտեսության կայացման գործընթացում կարևոր է նաև թվային ծառայությունների առկայությունը և հետագա զարգացումը պետական ոլորտում։ Եվ այստեղ, հիմք ընդունելով զարգացած երկրների փորձը, կարևոր է, որ պետությունը ստանձնի առաջատարի դերը՝ կիրառելով բոլոր համապատասխան ենթակառուցվածքներն ու լծակներն առաջադեմ թվային էկոհամակարգ ձևավորելու նպատակով», - նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը

«Ըստ փորձագետների 2022 թվականին ինտերնետին միացված սարքերի թիվն աշխարհում կգերազանցի 29 միլիարդը, իսկ դրանց 40%-ը կլինեն շարժական։ Հայաստանում թվային տնտեսության մասին խոսելիս, մենք ոչ միայն պետք է մտածենք խելացի տան, ամպային, արհեստական բանականության հիման վրա աշխատող տեխնոլոգիաների ներդրման ու հանրայնացման մասին, այլև արագացնենք թվայնացումը հասարակական առավելապես մեծ արժեք ունեցող ոլորտներում, ինչպիսիք, օրինակ, փոքր ու միջին ձեռնարկություններն են, որոնք, կարելի է ասել՝ չեն օգտվում առաջադեմ ամպային ծառայություններից։ Դպրոցներից սկսած թե՛ պետության, թե՛ Ucom-ի, թե՛ գործընկեր օպերատորների անելիքը շատ է», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

««Հեռահաղողորդակցությունը որպես «Խելացի խողավակ» (Smart pipe) կամ «Կույր խողովակ» (Blind pipe) բանավեճի ելքը հօգուտ առաջինի, կանխորոշեց հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետագա ընթացքը: Այսօր նորարարական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես խթանում են հենց ՏՀՏ ոլորտի ընկերությունները՝ քանի որ սպառողների կողմից կա պահանջարկ՝ ավելի հարմարավետ թվային գործիքների՝ հարթակների ու հավելվածների, ամպային պլատֆորմների։ Միաժամանակ՝ ՏՀՏ ոլորտը խթանում է զարգացումը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում և այս ոլորտի ընկերությունների՝ ներառյալ հայկական սթարթափների արտադրանքի, առկա կամ պոտենցիալ սպառողն է՝ քանի որ հենց ինքն է հասկանում թվային վերափոխման հրամայականը։ Որակապես նոր կերպով օպտիմալացվում, ինտեգրվում են տարբեր սարքեր, սարքավորումներ և ենթահամակարգեր՝ թույլ տալով առավել արդյունավետ կառավարում, ավելի բարձր կանխատեսելիություն, ծախսերի ու ռիսկերի նվազեցում՝ ապահովելով բիզնեսի զարգացման համար ավելի հարմարավետ միջավայր և ի վերջո՝ կյանքի որակի բարելավում։ Այս ամենի հետ մեկտեղ առկա են այնպիսի մարտահրավերներ, որոնցում մրցակցությունն առաջնային չէ և որոնց լուծման բանալին ՏՀՏ ոլորտի ու պետության սերտ ու անկեղծ համագործակությունն է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն էր: Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:25 2021 թվականին աճել են սպանության, գողության, ավազակության դեպքերը, հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 950 հանցագործություն․ ոստիկանությունն ամփոփել է արդյունքները Այսօր, 19:10 Գրագողությու՞ն, թե՞ պատահականություն․ փորձագետը հրապարակել է 2016 թվականին՝ Արման Թաթոյանի և 2022 թվականին՝ Քրիստինե Գրիգորյանի ելույթների համանման հատվածները Այսօր, 19:00 Ռուբեն Ռուբինյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր Այսօր, 18:45 Կայունությունը ենթադրում է կանխատեսելիություն, հաստատունություն, աճ, ապագայի կերտում. «ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը Այսօր, 18:30 Հայ խաղաղապահները Կոսովոյից վերադարձել են Հայաստան Այսօր, 18:16 Մոլդովայում գազի սակագինը կարող է թանկանալ 45 տոկոսով Այսօր, 18:00 Հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք Այսօր, 17:44 Համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր. Նախարար Այսօր, 17:31 Նյութեր են նախապատրաստում իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար․ որպես հիմք է հանդիսանալու «ծանր վիրավորանք պարունակող հրապարակում կատարելը»․ Շահեն Հարությունյան Այսօր, 17:16 Վահան Քերոբյանը հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Այսօր, 17:03 Մայրը և որդին խաբեությամբ հափշտակել են անձանց անվամբ ձևակերպված վարկերի գումարները. գործը դատարանում է Այսօր, 16:52 Մարզերում և Երևանում ձյուն է սպասվում Այսօր, 16:40 Երևանում անցկացվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման թեմայով հերթական դասընթացը Այսօր, 16:30 Մեքենան բախվել է ծառին. վարորդը մահացել է Այսօր, 16:18 Ազգային ազատագրական պայքարում միայն ուժեղներն են հաղթում. Կամո Աթայան Այսօր, 16:08 Համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր. Վահրամ Դումանյան Այսօր, 15:59 Վարչապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը Այսօր, 15:55 Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է կնքվել Այսօր, 15:46 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 14 վթար. 20 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ Այսօր, 15:39 Գյումրիում տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավելի օդորանտի ներարկում գազաբաշխիչ ցանց, այն վտանգավոր չէ Այսօր, 15:30 Դատախազության նախաձեռնությամբ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Լոռու մարզում բնակարանային գողությունները նվազել են Այսօր, 15:21 ՀՀ իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը. Հայաստանի ժուռնալիստների միություն Այսօր, 15:12 Վիրաբույժն ու տնտեսագետը հիմնել են նոր բիզնես (Տեսանյութ) Այսօր, 14:46 Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ. պարզաբանում Այսօր, 14:32 Կոտայքի ոստիկանները բացահայտել են Աբովյանում կատարված սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է Այսօր, 14:13 Ազատ Գևորգյանը նշանակվել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում Այսօր, 13:57 Հայաստանի 90 գյուղում փոքր դաշտեր են կառուցվել. Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Վահրամ Դումանյանի հետ Այսօր, 13:44 ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները․ ՄԻՊ Թաթոյան Այսօր, 13:11 ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները Այսօր, 13:08 Արարատ Միրզոյանը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը Այսօր, 13:00 Բանակցությունները ոչ թե հայ-թուրքական են, այլ՝ հայ-թուրք-ադրբեջանական. պատգամավորը հանրությանը դիմադրության կոչ արեց Այսօր, 12:51 «Քանի այս վարչակազմը ոչնչացնում է մեր պետականությունը, ինձ լռեցնելը միայն մի ձև ունի». Արմինե Ադիբեկյանը կրկին ոստիկանություն էր հրավիրվել Այսօր, 12:45 Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Այսօր, 12:33 «Նաղաշ» անսամբլը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի Ջոն Հոդյանի նոր ստեղծագործությունները Այսօր, 12:24 «Հայելային հետքաշում» ասածը մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է. Սեյրան Օհանյան (Տեսանյութ) Այսօր, 12:17 «Նոր Հայաստանի» էջը պետք է հնարավորինս արագ փակվի. դա ստի, պարտության, աղետի էջն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:09 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել Այսօր, 12:03 Սիսիան Պօղոսեանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ Այսօր, 11:57 Փաշինյանը պաշտպանության նախարարին արձակուրդ է տրամադրել. հունվարի 22-ին նա ամուսնանում է Այսօր, 11:52 Արմեն Գրիգորյանը ԵՄ խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակը Այսօր, 11:49 Պարեկները կաշառք առաջարկած անձին բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ) Այսօր, 11:41 Ֆլայ Արնայի բաժնետերերը նշանակել են ընկերության տնօրենների խորհրդի անդամներ և նախագահ Այսօր, 11:32 Գեղամ, «գրազ» կգամ, չես քվեարկելու նրա համար, որովհետև դու դաշնակցական ես. ՀՌՀ ՔՊ-ական թեկնածուն՝ ընդդիմադիր պատգամավորին Այսօր, 11:26 Հայկական նոր ատոմակայանի համար մասնագետներին կպատրաստեն Ռուսաստանում. Էդուարդ Մարտիրոսյան Այսօր, 11:20 Արտակարգ դեպք՝ Երևանում. 20-ամյա աղջիկը երրորդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել Այսօր, 11:13 Ընտրվելու դեպքում ՀՌՀ ՔՊ-ական թեկնածուն կսառեցնի գործունեությունը կուսակցությունում Այսօր, 11:11 Դատական համակարգում շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան. Թաթոյան Այսօր, 11:07 Հայկական Ռոբին ռոբոտը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել Այսօր, 11:01 Հայաստանը դիտարկում է փոքր հզորության ատոմակայանի կառուցման հնարավորությունը Այսօր, 10:58 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 628 նոր դեպք. մահվան դեպքեր չեն արձանագրվել Այսօր, 10:54 Արցախում ներպետական որոշ ճանապարհներ դժվարանցանելի են Այսօր, 10:49 Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Այսօր, 10:42 Ձեր նյարդերը չեն քայքայվի, ավելի երկար ու երջանիկ կապրեք. Արթուր Խաչատրյանը շնորհավորեց կառավարության նիստերին չհետևող ՀՌՀ թեկնածուին Այսօր, 10:28 Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են (Տեսանյութ) Այսօր, 10:10 Երևանում և ևս չորս մարզում լույս չի լինի Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը ՌԴ-ում ունի նույնքան հեղինակություն, որքան ՀՀ գործող գլխավոր դատախազը Այսօր, 09:55 «Հրապարակ». Զորախումբն արդեն վերադարձել է Ղազախստանից, իսկ նիստի հետ կապված մինչ օրս պատասխան չեն ստացել Այսօր, 09:53 «Ժողովուրդ». ՔՊ պատգամավորները խորհրդրաանում խնջույք են կազմակերպել Այսօր, 09:52 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը պատրաստ է կառավարություն բերել անգամ հայտնի սորոսականների Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում Այսօր, 09:44 «Հրապարակ». Մի կողմից ընդդիմության հետ հանդիպելու առաջարկ են անում, մյուս կողմից՝ խոչընդոտում նրանց մասնակցությանը ցանկացած միջոցառման Այսօր, 09:39 «Ժողովուրդ». ՊԵԿ-ում պաշտոնանկությունների պատճառը ՔՊ անդամ դառնալու և պաշտոնը պահելու առաջարկն է եղել Այսօր, 09:35 «Հրապարակ». «Արմնյուզ» հեռուստաընկերությունը փետրվարից կվերսկսի աշխատանքը. սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել 20/01/2022 22:15 Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի 20/01/2022 22:05 Թմրամիջոց իրացրած 50-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ (Տեսանյութ) 20/01/2022 21:55 Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 20/01/2022 21:46 Տարածաշրջանում ՀԱՊԿ-ի դերակատարումը մեծանալու է․ Զախարովա 20/01/2022 21:35 ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է 47 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 5 դեպք 20/01/2022 21:25 Հափշտակել են կնոջ պայուսակը, ապա փողը վերցնելով՝ պայուսակը վերադարձրել են տիրոջը․ ոստիկանները հայտնաբերել են գողերին (Տեսանյութ) 20/01/2022 21:15 Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել․ նրա համար երաշխավորել են Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը 20/01/2022 21:05 Պուտինը Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել «Գազպրոմի» նախագահ Միլլերին 20/01/2022 20:55 Մոլդովան մարել է ռուսական գազի դիմաց կուտակված պարտքը 20/01/2022 20:45 Ղազաստանում անկարգություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային արտոնություններ կտրամադրվեն 20/01/2022 20:38 «Երևանի կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են բնականոն անկումներ և ծնունդներ»․ քաղաքապետարանն արձագանքել է կենդանիների անկման մասին լուրերին 20/01/2022 20:25 «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մի շարք համայնքներում արևային վահանակներ են տեղադրվել 20/01/2022 20:15 Ադրբեջանական գերությունից վերադարձած և կալանավորված Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն է ներկայացվել դատարան, նրա ոտքն ամպուտացնելու վտանգ կա․ պաշտպան 20/01/2022 20:05 Մեր երկրում թույլ չենք տա այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք եղան Ղազախստանում․ Բելառուսի ՆԳ նախարար 20/01/2022 19:55 Նորագույն զենքերը երաշխավորում են Ռուսաստանի անվտանգությունը․ Շոյգու 20/01/2022 19:46 ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը 665 հազար դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ է հանձնել Կենտրոնական զինվորական հոսպիտալին 20/01/2022 19:35 Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում. Ժաննա Անդրեասյան 20/01/2022 19:25 Ոստիկանության պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով խեղաթյուրվել են հանցագործության դեպքի հանգամանքները. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 20/01/2022 19:15 Հայաստանում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությունը 20/01/2022 19:05 Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են 20/01/2022 18:56 Ընդերքօգտագործող սուբյեկտները մոտ 71 միլիոն դրամի պարտավորություն ունեն․ Դատախազություն 20/01/2022 18:46 Անկարայում ցանկանում են, որ բանակցություններն անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում, ոչ թե երրորդ երկրում 20/01/2022 18:27 ԱՄՆ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Մարգարիտա Սիմոնյանի, Վլադիմիր Սոլովյովի և Կոնստանտին Էռնստի դեմ 20/01/2022 18:15 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անհրաժեշտ է համարում օգնություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանից եկող սպառնալիքները զսպելու համար 20/01/2022 18:05 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և Բազելի Կառավարման ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 20/01/2022 17:55 Խոշտանգումների դեպքերով քրեական գործերը կքննի պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմինը 20/01/2022 17:43 Որ դեպքում է «Հայաստան» խմբակցությունը «կողմ» ու «դեմ» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը 20/01/2022 17:23 Փարաքարի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմել է վարչական դատարան՝ պարտավորեցնելու կառավարությանը՝ կայացնել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում 20/01/2022 17:15 Հաստատվել է Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կազմը 20/01/2022 17:07 ԵՊՀ ռեկտորն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները 20/01/2022 16:52 Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից․ Առավոտ 20/01/2022 16:45 ԱԳՆ-ն քննարկում է Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության նպատակահարմարության հարցը. Խոսնակ 20/01/2022 16:35 Հակոբ Մովսեսի կարծիքով՝ մինչև այսօր պետություն չենք կառուցել. Վարդևանյանը հակադարձեց՝ նախկին նախագահները պետություն ձևավորել են, հիմա ունենք պետականության խնդիր 20/01/2022 16:25 «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկների կառուցման գործում համագործակցության մասին 20/01/2022 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք 20/01/2022 16:07 Մոսկվան չի մեկնաբանում Իրանին կործանիչներ գնելու համար վարկ տրամադրելու մասին լուրերը 20/01/2022 15:59 Կապահովվի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը