22/11/2021 17:52
Հայ-ադրբեջանական սահմանին զարգացումները քննարկվելու են Թուրքիայի կառավարության նիստում․ ԶԼՄ
Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու Թուրքիայի կառավարության նիստը Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ:
Ըստ թուրքական պետական «TRT» լրատվամիջոցի, նիստում քննարկվելու են Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը: Օրակարգում լինելու են նաև «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները»:
Թուրքական կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են «ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի քայլերը», երկրում տնտեսական վիճակը, համավարակի կանխարգելմանն ուղղված ծրագրերը: